«Պապ (մեծ հայր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պապ'''(փաղաքշական - պապի, պապիկ և այլն) - ազգակցական հարաբերությունների կատեգորիա։ == Իմաստային ն...»:
(Տարբերություն չկա)

10:56, 18 Մայիսի 2019-ի տարբերակ

Պապ(փաղաքշական - պապի, պապիկ և այլն) - ազգակցական հարաբերությունների կատեգորիա։

Իմաստային նշանակությունը

Արական սեռի բարեկամ։ Որպես կանոն, կիրառվում է ցանկացած հարազատական ճյուղի(մայրական կամ հայրական) թոռան և թոռնուհու հետ հարաբերություններում, հանդիսանում է երեխայի մոր կամ հոր հայրը։ Թոռներն ունեն երկու պապիկ՝ հոր հայրը և մոր հայրը։ Իսպանիայում յուրաքանչյուր տարի՝ սկսած 1998 թվականից, հուլիսի 26-ը նշվում է որպես տատիկի և պապիկի օր։

Այլ նշանակություն

Այլ կերպ՝ պապիկ նաև անվանում են ծերունուն։ Պապիկի կերպարը հանդես է գալիս հեքիաթներում, գալիք Նոր Տարվա խորհրդանիշներից մեկն է՝ Ձմեռ Պապը, որը սովորաբար հանդես է գալիս ծերունու կերպարով, գունավոր՝ երկնագույն, կապույտ, կարմիր կամ սպիտակ մուշտակով և գլխարկով, երկար սպիտակ մորուքով, ձեռքի ձեռնափայտով, երկարաճիտք կոշիկներով և նվերների պարկով։

Գրականության մեջ

Պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:


Համո Սահյան


Ծանոթագրություններ