«Յույ Մին Փեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Յույ Մին Փեյ''' ({{lang-zh|貝聿銘}}, {{ԱԾ}}), ազգությամբ չինացի ամերիկացի ճարտարապետ: Ծագումով [[Գուանչժոու]]ից է: Սովորել է [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան]]ում, ապա` [[Հարվարդի համալսարան]]ում` [[Վալտեր Գրոպիուս]]ի մոտ: [[Լյուդվիգ Միս վան դեր Ռոե|Միս վան դեր Ռոեի]]` «ինտերնացիոնալ ոճի» ճարտարապետության ավանդույթների հետևորդն է: Ստացել է բազում մրցանակներ, [[Պրիցկերի ճարտարապետական մրցանակ]]ի առաջին հինգ մրցանակակիրներից է:
 
== ԿյանքըԿյանք ==
 
=== Մանկություն ===
Յույ Մին Փեյը ծագում է Մին դինաստիայից: Ընտանիքը զբաղվել է [[դեղաբույս]]երի առևտրով: Փեյի ծննդից մեկ տարի անց` 1918 թվականին, նրա ընտանիքը տեղափոխվել է [[Հոնկոնգ]]: Ընտանիքի հինգ զավակներից Յույ Մինն ավելի շատ կապված էր մոր հետ: 10 տարեկան հասակում Փեյը ընտանիքով տեղափոխվում է [[Շանհայ]]` կապված հոր պաշտոնի բարձրացման հետ: Փեյը հաճախում է բողոքական միսիոներների դպրոց, որտեղ խիստ կարգ ու կանոն էր տիրում: Ապագա ճարտարապետը սիրում էր խաղալ [[բիլիարդ]] և դիտել հոլիվուդյան ֆիլմեր: Փեյի հիշողության մեջ դրոշմվում է քաղաքի ճարտարապետական դիմագիծը, ինչպես նաև [[14-րդ դար]]ի բուդդայական տաճարը:
Տող 9 ⟶ 10՝
13 տարեկան հասակում Փեյը կորցնում է մորը, որ տառապում էր [[քաղցկեղ]]ով: Հայրը շուտով դասավորում է իր սեփական կյանքը` կրկին ամուսնանալով: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Յույ Մին Փեյը շարունակում է իր ուսումը [[Փենսիլվանիայի համալսարան]]ում, չնայած ընդունվել էր մի շարք դպրոցներ: Ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս Շանհայում ուսանելու տարիներին Փեյը ուսումնասիրել էր Փենսիլվանիայի համալսարանի ճարտարապետության ծրագիրը, ինչը դուր էր եկել նրան: Համալսարանի ընտրության մի կարևոր գործոն էլ [[Հոլիվուդ]]ն էր. Փեյին դուր էր գալիս ամերիկյան ֆիլմերում ուսանողական կյանքի ազատությունը: 1935 թվականին նա նավով ուղևորվում է [[Սան Ֆրանցիսկո]], ապա գնացքով [[Ֆիլադելֆիա]]: Փենսիլվանիայի համալսարանում շեշտը դրված էր դասական ճարտարապետության վրա, մինչդեռ Փեյը հետաքրքրված էր ժամանակակից ճարտարապետությամբ: Այս հանգամանքը ինչպես և այն, որ Փեյը փոքր-ինչ շփոթված էր շատ լավ պատրաստված մյուս ուսանողներից, ստիպում են նրան հրաժարվել ճարտարապետ դառնալու գաղափարից և տեղափոխվել [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան]]` ինժեներություն ուսանելու: Սակայն ճարտարապետության դպրոցի դեկանը համոզում է Փեյին վերադառնալ իր նախընտրած մասնագիտությանը` ճարտարապետությանը<ref>Wiseman, p. 35</ref>: Համալսարանի գրադարանում նա կարդում է [[Լե Կորբյուզիե]]ի գրքերը և ոգեշնչվում ինտերնացիոնալ ոճի ճարտարապետությամբ, որին բնորոշ էին պարզ ձևերը, ապակե և մետաղյա լուծումները: 1935 թվականի նոյեմբերին Լե Կորբյուզիեն երկու օրով այցելում է համալսարան, ինչը Յույ Մին Փեյը համարում է իր «ճարտարապետական կրթության կարևորագույն երկու օրերը»<ref>Boehm, p. 36.</ref>:
 
[[Պատկեր:JFK library Stitch Crop.jpg|350px|մինի|ձախից|Ջոն Քենեդու անվան գրադարանի շենքը, Բոստոն]]

Փեյը հետագայում նշել է, որ չի ափսոսում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ուսանելու համար, քանի որ «այնտեղ է սովորել շինարարության գիտությունն ու տեխնիկան, որ կարևոր նշանակություն ունի ճարտարապետության համար»<ref>Boehm, p. 40.</ref>: 1940 թվականին, ստանալով ճարտարապետի որակավորում, Փեյը ցանկանում է վերադառնալ [[Չինաստան]], սակայն [[չին-ճապոնական երկրորդ պատերազմ]]ը ստիպում է նրան փոխել ծրագրերը և մնալ [[ԱՄՆ]]-ում: Երկու տարի նա աշխատում է [[Բոստոն]]ի ''Stone & Webster'' ինժեներական ընկերությունում: 1940-ական թվականներին Փեյը տեղափոխվում է [[Նյու Յորք]], ապա սովորում [[Հարվարդի համալսարան]]ում` 1945 թվականին ստանալով դիզայնի դոցենտի կոչում:
 
1948 թվականին Նյու Յորքում ընդունվել է աշխատանքի անշարժ գույքի խոշոր գործարար Ուիլյամ Ցեկենդորֆի մոտ: Այնտեղ նա անցկացրել է 7 տարի, որից հետո 1955 թվականին ստեղծել է իր սեփական դիզայներական ընկերությունը` ''I. M. Pei & Associates'', որը 1966 թվականին վերանվանվել է ''I. M. Pei & Partners'', իսկ 1989 թվականին` ''Pei Cobb Freed & Partners'': Փեյին մեծ ճանաչում է բերել Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնը Կոլորադոյում: Մեծ հաջողություն է ունեցել նաև Մասաչուսեթսում Ջոն Քենեդու անվան գրադարանի շենքի նախագիծը: