«Կոտայքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 195.88.255.132 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Արարատ Թրվանց մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 341.
[[Գյուղատնտեսությունը Հայաստանում|Գյուղատնտեսությունը]] մարզի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է։ Հայաստանի այս մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների միջոցով։ Բնորոշ է ինտենսիվ ապրանքային ճյուղերի զարգացումը։ Մասնագիտացած է, որպես այգեգործական-անասնապահական շրջան՝ ծխախոտագործության ու բանջարաբուծության օջախներով։<nowiki/>[[2012| 2012 թվականին]] Կոտայքի հողային ֆոնդը կազմել է 84 283 հա, որից [[վարելահող]]՝ 14 569 հա, [[խոտհարք]]՝ 3 162 հա, [[արոտավայր]]՝ 264 69 հա, [[խաղող]]ի և պտղատու այլ այգիներ՝ 5 059 հա, այլ (գյուղատնտեսության մեջ չօգտագործվող) հողեր՝ 2 7611 հա, անտառներ՝ 6 479 հա։ Երկրագործության նշանակությունը և տեսակարար կշիռը գյուղատնտեսության մեջ զգալիորեն աճ է գրանցել։ Առաջատար ճյուղերից են [[ծխախոտ]]ագործությունը, որ տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14%-ից ավելին, [[այգեգործություն]]ը և [[Պտղաբուծությունը Հայաստանում|պտղաբուծությունը]]՝ շուրջ 10%, [[Բանջարաբուծությունը Հայաստանում|բանջարաբուծությունը]]՝ մոտ 8%։ Դաշտավարական աշխատանքների 80% մեքենայացված է։
 
Բարձրորակ սերմերի ու տնկանյութի արտադրության, պահպանման և օգտագործման համապատասխան համակարգի ձևավորման հիման վրա զարգացող սերմնաբուծությունը գյուղատնտեսության ոլորտներից մեկն է։ Կլիմայական գոտիների առատությունը թույլ են տալիս մարզի բնակչությանը այստեղ աճեցնել զանազան պտուղ-բանջարեղեններ։ Կոտայքի մարզում աճեցվում է [[եգիպտացորեն]], [[ցորեն]], [[գարի]], [[արևածաղիկ]], [[կարտոֆիլ]], [[լոբի]], [[վարունգ]], [[լոլիկ]], [[կաղամբ]], [[լոբի]], [[սմբուկ]], [[Հատապտղային բույսեր|հատապտուղներ]] և զանազան [[Պտուղ|մրգեր]]։ Կոտայքի մարզի գյուղատնտեսության համար մեկ ոլորտն է [[անասնապահություն]]ը։ Կոտայքին բաժին է ընկնում ամբողջ հանրապետության անասնապահական մթերքների 7.6 %-ը: Անասնաբուծության հիմնական ուղղությունը կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունն է: Մարզում գործում են անասնաբուծական մթերքների վերամշակման ավելի քան 13 մասնագիտացված ընկերություններ։ Անասնապահության մյուս գերակա ճյուղերն են [[թռչնաբուծություն]]ն ու [[Մեղվաբուծությունը Հայաստանում|մեղվաբուծությունը]], որը զարգանում է մեծ թափով։ 2014 թվականի տվյալներով Կոտայքի մարզի 620.6 հազ. թև թռչունները արտադրել են 117.3 միլիոն ձու, որը կազմել է հանրապետության ձվի արտադրության 19.1 %-ը։ 2014 թվականի տվյալներով մարզում առկա է 26046 մեղվաընտանիք։ Կոտայքի բնակլիմայական պայմանները բարենպաստ են էկոլոգիապես մաքուր մեղր ստանալու համար։ [[Կոտայքի ջրանցք]]ի շնորհիվ արգավանդ հողերի խոշոր զանգվածները ոռոգելի են։
 
=== Զբոսաշրջություն ===