«Բազալտ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6698 բայտ ,  2 տարի առաջ
[[Պատկեր:BasaltUSGOV.jpg|մինի|208x208px|Բազալտ]]
'''Բազալտ''' ({{lang-lat|basaltes}}` փորձաքար), հրաբխային հիմնային [[ապար]]՝ կազմված [[պլագիոկլազ]], [[պիրոքսեն]], ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ [[միներալ]]ներից։ [[Երկիր|Երկրի]] ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջացելառաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են [[թթու]]ները և [[ալկալի]]ները, ծովային [[աղը]]: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա  խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում: ՀՀ տարածքում հայտնաբերված բազալտի և նրա տարատեսակների  երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³: Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն : Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ: Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար: Երևանի և հանրապետության մյուս   քաղաքների  շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով: Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում:
 
== Անվան ծագում ==
* էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
* բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։
 
= Բազալտների խմբի ապարներ =
Այս խմբին են պատկանում բազալտները, մելանոբազալտները, անդեզիտաբազալտները, անդեզիտները,դացիտները,անդեզիտադացիտները և այլն,որոնք առաջացել են հրաբխային  ժայթքումների ժամանակ երկրի մակերևույթ արտավիժված լավայի հոսանքներից:
 
Սրանք կարծր ապարներ են հիմնականում մանրաբյուրեղ  կազմությամբ, մոխրագույն, կապտամոխրագույն, մուգ մոխրագույն և այլ երանգներով:
 
Հայաստանում բազալտի խմբի ապարներն ունեն չափազանց լայն տարածում: Ամենից հայտնի հանքավայրերն են [[Փարաքար|Փարաքարի]], Նորքի, [[Արզնի|Արզնու]], [[Անի|Անիի]], [[Ազատան|Ազատանի]], [[Կառնուտ|Կառնուտի]], [[Շաքի (Սյունիքի մարզ)|Շաքիի]], [[Սիսիան|Սիսիանի]] և այլն:
 
Բազալտի խմբի ապարները սովորաբար բնութագրվում են մեծ խտությամբ և ամրությամբ,մաշակայունությամբ և սառնակայունությամբ, թթվակայունությամբ  և այլ հատկանիշներով:Այս ապարները Հայաստանում կիրառվում են  շինարարության համար հնագույն  ժամանակներից ի վեր: Հայերի նախնիները՝ ուրարտացիք ամրոցների հիմքերը և պատվանդանները կառուցել են բազալտի խոշոր ժայռաբեկորներից (Արինբերդ, մ.թ.ա. 8  դար և այլն):
 
Սկսած մ.թ. 1 դարից բազալտի խմբի ապարները  կիրառություն են գտել կառուցվածքների երեսպատվածքում: Սրանց հետազննությունը ցույց է տվել, որ բազալտները և [[Բազալտային անդեզիտ|անդեզիտաբազալտները]] ամենաերկարակյաց շինաքարերից են:
 
Ժամանակակից շինարարության մեջ  բազալտի խմբի ապարները գործադրվում են շենքերի հիմքերն ու ցոկոլները, հենապատերը, կամուրջների հաստարաններն ու կամուրջները շարելու և  մոնումենտալ կառուցվածքները երեսպատելու համար, որպես եզրաքար և մայթասալ, բարձրորակ խիճ՝ ճանապարհային և բետոնային աշխատանքների համար: Նրանցից պատրաստվում են թթվակայուն շինվածքներ և քարալյուր  քիմիական արդյունաբերության համար:
 
Բազալտի խմբի ապարների ծակոտկեն տեսակներն օգտագործվում են նաև որպես որմնաքար,խոշորածակոտկենները՝ որպես  հատուկ շինվածքներ արդյունաբերության մեջ: Հալած բազալտները  բարձրորակ նյութ են թթվակայուն, մաշակայուն շինվածքների արտադրության համար:
 
= Բազալտը Հայաստանում =
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ում տարածված են բազալտի մի շարք տարատեսակներ:
[[Հայկական լեռնաշխարհ]]ում տարածված են նաև [[դոլերիտ]]ային բազալտները, որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են [[Կարս]]ի, [[Աշոցք]]ի, [[Ախալքալաք]]ի, [[Լոռու սարահարթ]]երում, [[Եղվարդի սարավանդ|Եղվարդի]] ու [[Կոտայքի սարավանդ]]ներում, [[Կուր]], [[Խրամ (գետ)|Խրամ]], [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Դեբեդ]], [[Ձորագետ]], [[Արգիճի (գետ)|Արգիճի]] գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է [[շինարարություն|շինարարության]] և [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ։ [[Հայաստան]]ում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել [[Արին-Բերդ|Արինբերդը]], [[Կարմիր բլուր]]ը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը (1-ին դար), [[Տաթևի վանք]]ը (9-19-րդ դարեր), [[Սանահինի կամուրջ]]ը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են [[խաչքար]]եր, կերտված են [[Մատենադարան]]ի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են [[Երևանի գինու կոմբինատ]]ի պահեստարանը (1938, 1945-1963), [[Հաղթանակ կամուրջ]]ը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված [[Ծիծեռնակաբերդ|հուշակոթողը]] (1967) և այլն։
 
Դրանցից են ՝
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ում տարածված են նաև* '''[[դոլերիտԴոլերիտ]]ային բազալտները''', որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են [[Կարս]]ի, [[Աշոցք]]ի, [[Ախալքալաք]]ի, [[Լոռու սարահարթ]]երում, [[Եղվարդի սարավանդ|Եղվարդի]] ու [[Կոտայքի սարավանդ]]ներում, [[Կուր]], [[Խրամ (գետ)|Խրամ]], [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Դեբեդ]], [[Ձորագետ]], [[Արգիճի (գետ)|Արգիճի]] գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է [[շինարարություն|շինարարության]] և [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ։ [[Հայաստան]]ում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել [[Արին-Բերդ|Արինբերդը]], [[Կարմիր բլուր]]ը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը (1-ին դար), [[Տաթևի վանք]]ը (9-19-րդ դարեր), [[Սանահինի կամուրջ]]ը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են [[խաչքար]]եր, կերտված են [[Մատենադարան]]ի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են [[Երևանի գինու կոմբինատ]]ի պահեստարանը (1938, 1945-1963), [[Հաղթանակ կամուրջ]]ը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված [[Ծիծեռնակաբերդ|հուշակոթողը]] (1967) և այլն։
 
* '''Անդեզիտները''', հրաբխային միջին կազմության [[ապար]]՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ամֆիբոլ, [[բիոտիտ]][[Միներալ|միներալներից]], հազվադեպ՝ [[Քվարց|քվարցից]] ու [[Հրաբխային ապակի|հրաբխային ապակուց]]։ Կառուցվածքը հոծ է, գույնը՝ սև, հաճախ՝ մուգ մոխրագույն։ Առաջանում է [[Լավա|լավային]] հոսքերի ձևով [[Հրաբուխ|հրաբուխների]] արտավիժումից։ Տարածված է [[Արագած]], [[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Վարդենիսի լեռներ|Վարդենիս]] լեռնազանգվածներում, [[Դեբեդ]], [[Որոտան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Ողջի]] գետերի ավազաններում, [[Երևան|Երևանի]] շրջակայքում։ Օգտագործվում է [[Շինարարություն|շինարարության]] մեջ։
* '''Դացիտները''' ([[Լատիներեն|լատ.]]՝ dacia), հրաբխային թթվային [[ապար]]՝ կազմված պլագիոկլազ, [[քվարց]], փայլար, պիրոքսեն, երբեմն՝ սանիդին [[Միներալ|միներալներից]]։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ սև կամ մոխրագույն։ Բնորոշ է դաշտային սպաթի սպիտակավուն բյուրեղիկների առկայությունը։ Առաջացնում է բրգաձև կամ գմբեթաձև ներդրումներ, հաճախ՝ [[Լավա|լավային]] հոսքեր։ Տարածված է [[ՀՀ]] [[Արագած]], [[Իշխանասար]], [[Հատիս]], [[Գութանասար]], [[Իրինդ]] և այլ հրաբխային զանգվածներում։ Դայքից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպես [[շինանյութ]]։
* '''Բազալտային անդեզիտները''' (անդեզիտաբազալտ), հրաբխային հիմնային միջանկյալ [[ապար]] բազալտների ու անդեզիտների շարքում՝ կազմված պլագիոկլազ, ձիթակն, ամֆիբոլ, մագնետիտ միներալներից և հրաբխային ապակակուց։ Կառուցվածքը հոծ կամ բշտիկավոր է, գույնը՝ սև-մոխրագույն։ Տարբերում են ավգիտրային, ձիթակնային և ապակենման բազալտային անդեզիտներ։ Առաջանում է [[Լավա|լավային]] հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է [[Երևան|Երևանի]] շրջակայքում, [[Լոռու մարզ|Լոռու]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]], [[Սյունիքի մարզ|Սյունիքի մարզերում]]։ Օգտագործվում է [[Շինարարություն|շինարարության]] մեջ։
 
== Տես նաև ==
* [[Դոլերիտ]]
*[[Դացիտ]]
*[[Անդեզիտ]]
*[[Բազալտային անդեզիտ]]
{{ՀԲ}}