«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 9 բայտ ,  8 ամիս առաջ
չ (Ngulu123 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Նվարդ Առաքելյան մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
'''Ճապոնիա''' ({{lang-ja|日本}} ''Nippon'' or ''Nihon'' պաշտոնապես ''{{audio|help=no|Ja-nippon_nihonkoku.ogg|Nippon-koku}}'' or ''Nihon-koku'')՝ կղզեխմբային [[Ինքնիշխան պետություն|ինքնիշխան]] միապետություն է, որը գտնվում է [[Արևելյան Ասիա]] տարածաշրջանում։ Այն [[Խաղաղ օվկիանոս]]ի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով [[Օխոտի ծով]]ից մինչև [[Արևելաչինական ծով]], [[Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն|Չինաստանի Ժողովրդական Հանրապետության]] հարավը։
 
Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ {{lang-ja|kanji)}}, [[հիերոգլիֆ]])` Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներին են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 [[պրեֆեկտուրա]]ներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներրորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ [[Տոկիո]]յի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։
 
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած [[պալեոլիթ|վերին պալեոլիթ]]ից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և [[Արևմտյան Եվրոպա]]յի հետ։
 
Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական - ավատատեր [[սյոգուն]]ների կողմից, ովքեր ենթարկվում էին [[կայսր]]ին։
 
17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբ [[ԱՄՆ]]-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թ․-ինթվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ [[տոհմ]]երի աջակցությամբ։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և [[առաջին համաշխարհային պատերազմ|առաջին համաշխարհային պատերազմում]] Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական [[Հիրոսիմա]], [[Նագասակի]] քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց [[կապիտուլյացիա]]յի։
Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար [[սահմանադրական միապետություն]], որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի [[Խորհրդարան]])։
 
Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է [[ՄԱԿ]]-ին,[[Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն|Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության]]ը, «[[Մեծ յոթնյակ]]ին»-ին, «[[Մեծ քսանյակ]]ին»։-ին։
 
Պետությունը աշխարհում երրորդն է [[ՀՆԱ]]-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ [[գնողունակության համարժեքություն|գնողունակության համարժեքության]]։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում [[Աշխատանքային ռեսուրսներ|որակյալ աշխատանքային ռեսուրս]]ներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի ։մասնաբաժնի։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։
 
Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։
 
Ճապոնական դրոշի վրայի կարմիր արևային սկավառակը և պետական զինանշանի կլոր ոսկեծաղիկը՝ քրիզանթեմը, նույնպես խորհրդանշում են ծագող արևը։ Այսպիսով՝ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է [[աշխարհագրական դիրք]]ով, պատմական անցյալով, [[ճապոներեն|լեզվով]], տնտեսական զարգացմամբ և այլ գծերով։ [[1970]] թվականից սկսած Ճապոնիայի տնտեսությունն զբաղեցրել է աշխարհում 2-րդ տեղը,տեղը՝ զիջելով [[ԱՄՆ|Միացյալ Նահանգներին]]։ Այդ դիրքը հետագայում նա զիջեց Չինաստանին։ Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը։ [[2005]] - [[2007]] թվականներին Ճապոնիան [[ՄԱԿ]] անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ էր։
 
== Անվան ստուգաբանություն ==