«Հայկական իժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}
 
'''Հայկական իժ''' ({{lang-lat|Vipera raddei}}), իժերի[[իժեր]]ի ընտանիքի իժերի ենթաընտանիքի [[օձ]]։ Տարբեր գիտնականների կողմից դասվում է ''Vipera'' կամ ''Montivipera'' ցեղին։
 
[[ՀՀ]]-ում հանդիպում է [[Շիրակի մարզ|Շիրակի]], [[Արագածոտնի մարզ|Արագածոտնի]], [[Կոտայքի մարզ|Կոտայքի]], [[Արարատի մարզ|Արարատի]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորի]] և [[Սյունիքի մարզ]]երի լեռներում։ Տարածված է կիսաչորային, լեռնատափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։
 
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (18-99 սմ), [[պոչ]]ըպոչը 8-18 անգամ կարճ է։ [[Արու]]ներըԱրուները խոշոր են [[էգ]]երից։էգերից։ Մարմինը հաստ է, [[գլուխ]]ըգլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված մանր կատարավոր [[թեփուկ]]ներով։թեփուկներով։ Վերաչքային վահանիկները հարթ են ու ցցված։ [[Աչք]]երըԱչքերը խոշոր են, [[ծիածանաթաղանթ]]ը՝ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, [[բիբ]]ը՝բիբը՝ էլիպսաձև, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Աչքից հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, հետ լայնացող, կաթիլանման խալեր։ [[Պարանոց]]իցՊարանոցից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն մուգ ընդգծված խալերից կազմված շղթայաձև նախշ։ Մուգ մեկական շարք է ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է՝ սև ու սպիտակ խալերով, կամ սև է՝ սպիտակ բծերով։ Ներքևի ծնոտի վահանիկները մոխրագույն են։
 
Սնվում է մանր [[հոդվածոտանիներ]]ով ([[մորեխ]]ներ, [[ծղրիդ]]ներ) և մանր [[ողնաշարավորներ]]ով ([[մողեսներ]], [[թռչուններ]] և մանր [[կրծողներ]])։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսի վերջից հունիսի սկզբին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգն ունենում է 3-14 ձագ։
Տող 12.
 
Գրանցված է [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ Կարմիր գրքում]]։
 
== Տարածվածություն ==
[[Արեալ]]ը ներառում է Արևելյան [[Անդրկովկաս]]ի լեռնային շրջանները, ինչպես նաև [[Թուրքիա]]յի և [[Իրան]]ի հարակից հյուսիսային հատվածները: Հանդիպում է հանրապետության հյուսիսարևմտյան, կենտրոնական և հարավային շրջաններում, հիմնականում լեռնատափաստանային լանդշաֆտներում և բարձրադիր մարգագետիններում` ծովի մակարդակից 1200-3000 մ բարձրության վրա:
 
== Էկոլոգիա ==
Հայաստանում բնակեցվում է խիստ քարքարոտ, լեռնաքսերոֆիտային տափաստաններում և ալպիական մարգագետիններում: Հանդիպում է նաև լեռնային նոսրանտառներում, լեռնալանջերի քարերի ցրվածքների, սրածայր աստրագալների և այլ չորային բույսերի արանքներում: Հազվադեպ հանդիպում են նաև մշակվող լանդշաֆտներում` քարերի կույտերի տակ: Որպես թաքստոցներ օգտագործում է կրծողների բները, քարերի տակի դատարկությունները, տարբեր թփերի մերձարմատա յին մասերը, ժայռերի և հողի ճեղքերը և այլն:
 
Ակտիվ են ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը: Սնվում են անողնաշար կենդանիներով և մողեսներով: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին` կախված ապրելավայրի բարձրությունից և ձմեռումից դուրս գալու ժամկետներից: Ձվակենդանածին է: Ձագերի ծնվելը սկսվում է հուլիսի վերջից և տևում մինչև սեպտեմբերի կեսերը: Հղիությունը տևում է 90-130 օր:
 
== Պահպանություն ==
Հայկական բարձրավանդակի էնդեմիկ, տեսակ է: Տեսակն ընդգրկված է [[ԲՊՄՄ]] Կարմիր ցուցակում «Vulnerable B1ab(iii,v)» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
 
Թվաքանակը մեծ չէ, սակայն նախալեռնային բիոտոպերում` կուտակման տեղերում, քարերի ցրվածքներում հանդիպում է մոտ 6-8 առանձնյակ 1 հա վրա: Ընդհանուր առմամբ, թվաքանակը կայուն է, ինչը պայմանավորված է լեռնատափաստանային իժի բարձրադիր գոտիներում տարածվածությամբ:
 
Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում մանր եղջերավոր անասունների արածեցումը լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում:
 
Պահպանվում է [[Խոսրովի անտառ արգելոց|«Խոսրովի անտառ» արգելոց]]ի լեռնամարգագետնային գոտու փոքր հատվածներում: Անհրաժեշտ է պահպանության տակ վերցնել Հայաստանի հյուսիսում գտնվող մեկուսացված [[պոպուլյացիա]]ները (արգելավայրերի ստեղծում) և ընդլայնել «Խոսրովի անտառ» արգելոցի սահմանները<ref name=":0">{{Գիրք:Կարմիր գիրք}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀԲ}}{{ՎՊԵ|Vipera raddei}}
 
[[Կատեգորիա:Օձեր]]
[[Կատեգորիա:Իժեր]]
[[Կատեգորիա:Սողուններ]]
[[Կատեգորիա:Խոցելի տեսակներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Կարմիր գիրք]]