«Ռոմանոս Մելիքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կենսագրություն: Սրբագրվել է Հայարտուն-ի անունը։
No edit summary
Տող 13.
 
1910-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Գրել է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակել է վեց հայկական ժողովրդական երգ։ 1920 թվականին [[Թիֆլիս]]ում կայացել է նրա հեղինակային անդրանիկ համերգը։ 1921 թվականին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրել է [[Երևան]]` երաժշտական ստուդիա հիմնելու, որն էլ 1923 թվականին դարձել է կոնսերվատորիա: 1924 թվականին մեկնել է [[Ստեփանակերտ]]` երաժշտական ուսումնարան հիմնել, ապա՝ Թիֆլիս, ուր երկու տարի գլխավորել է «Հայարտան» երաժշտական սեկցիայի և երաժշտական ստուդիայի աշխատանքները, որից հետո՝ կրկին Երևան, ուր բարեկամական հարաբերություններ են ստեղծվել նրա և [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի միջև։ Մասնակցել է Սպենդիարյանի «[[Ալմաստ (օպերա)|Ալմաստ» օպերա]]յի բեմադրության աշխատանքներին և [[Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն|Երևանի օպերային թատրոն]]ի հիմնադրմանը: Առաջ է քաշել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը: 1928 թվականին հղկել ու հրատարակության է հանձնել «Զմրուխտի» երգաշարը, ավարտել է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակել երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը» և այլն։ Նրա անունն է կրում [[Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան|Երևանի երաժշտական ուսումնարան]]ներից մեկը։ Մահացել է Թիֆլիսում։
 
== Գրականություն ==
* Գյոդահյան Գ., Ռոմանոս Մելիքյան: Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1960:
* Թոռջյան Խ., Ռոմանոս Մելիքյան, Երևան, 1960:
* Ռոմանոս Մելիքյան: Հոդվածներ, նամակներ, հուշեր (կազմ.՝ Ք., Գրիգորյան), Երևան, 1977:
 
== Տես նաև ==