«Ավարայրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Հետ է շրջվում 6287093 խմբագրումը, որի հեղինակն է՝ Լևոն Հարությունյան (քննարկում) մասնակիցը)
Պիտակ: Հետ շրջել
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
}}
 
'''Ավարայրի ճակատամարտ''', կարելի է համարել նաեւ պատերազմ[[Ավարայր]] գյուղի մոտ [[451]] թվականի [[մայիսի 26]]-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը [[Սասանյան Պարսկաստան]]ի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։
 
Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց [[Այրարատ]]ում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն [[Մուշկան Նյուսալավուրտ]]ի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր [[Հեր (գավառ)|Հեր]] ու [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան [[Վասպուրական]]ի [[Արտազ|Արտազ գավառ]] և բանակ դրեցին [[Տղմուտ (գետ)|Տղմուտ գետի]] աջ ափին՝ [[Ավարայր]]ի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը [[Փայտակարան]]ից շարժվելով, սահմանամերձ [[Հեր (գավառ)|Հեր]] և [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառներով մտնում է [[Մարզպանական Հայաստան]]: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն [[Արտաշատ]]ը:
Անանուն մասնակից