«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Троя.jpg|մինի|Հնագիտական աշխատանքներ Տրոյա քաղաքի մոտ]]
[[Պատկեր:Plovdiv, Bulgaria, panoramic view.jpg|մինի|Հնագիտական տեղամաս [[Պլովդիվ]]ում ([[Բուլղարիա]])]]
'''Հնագիտություն''', նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա [[Մշակույթ]]ը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և [[Ռուսերենռուսերեն]]ում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։ Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։ Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։
 
== Ուսումնասիրության աստիճաններ ==
Հնագիտության ուսումնասիրության աստիճաններն են.
* աղբյուրագիտական, որն ընդգրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական-ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը,
* վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը,
* բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակությունների գոյության ու զարգացման օրինաչափությունները։