«Հնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"مطالعه_بقایای_انسانی_در_محوطه_باستانی_شهر_سوخته-_زابل-_استان_سیستان_و_بلوچستان.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Wdwd մասնակցի կ...
No edit summary
Տող 4.
'''Հնագիտություն''', նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա [[Մշակույթ]]ը ուսումնասիրող գիտություն։ Եվրոպական լեզուներում և [[Ռուսերեն]]ում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχαιο — հին և λογία — խոսք) տերմինը։ Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը։ Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։
 
== Ուսումնասիրության աստիճաններըաստիճաններ ==
Հնագիտության ուսումնասիրության աստիճաններն են.
* աղբյուրագիտական, որն ընդգրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական-ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը,
*վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը,
* բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակություևևերիհասարակությունների գոյության ու զարգացման օրինաչափությունները։
 
== ԵղանակներըԵղանակներ ==
Որոշակիորեն տարբերվում են հնագիտության էմպիրիկ (փորձի հիման վրա) և տեսական եղանակները։ էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է հնագիտության աղբյուրագիտությանը։ Էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն է։ Տեսական եղանակի մեջ, բացի վերակազմությունից և բացատրությունից մասնավորապես մտնում է հնագիտական մեթոդաբանությունը։ Առանձին ճյուղ է հնագիտության պատմագրությունը։ հնագիտության մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար այլ օժանդակ՝ տարբեր բնական գիտությունների մեթոդներ։ Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են։ Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտական հուշարձանի յուրահատկությամբ։ Դաշտային աշխատանքների ընթացքում լայնորեն կիրառվում են ճարտ.ճարտարապետական, տեղագրագիտական, շերաագրականշերտագրական և ձևատիպաբանական մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան և այլն։
 
== Հնագիտական նյութերի դասակարգման մեթոդները ==
Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները։ Ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգանական նյութերի ([[փայտ]], [[փայտածուխ]], [[ոսկոր]]) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանով որոշման եղանակը։ Զարգանում է նաև [[կավ]]ե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը։ Առանձին վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի բուսաժամանակագրությունը (դենդրոքրոնոլոգիա)։ Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմիական եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն։ Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց համաժամանակյա [[Բույսեր|բուսական]] և [[Կենդանի|կենդան]]ական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների [[Երկրաբանություն|երկրաբանությու]]նը, [[հնէաբանություն]]ը, հնածագումնաբանական [[Բուսաբանություն|բուսաբանությու]]նը, [[հնակենդանաբանություն]]ը ևն։ Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն)։
 
== Հասկացություններ ==
== Հասկացությունները ==
Հնագիտության հիմնական հասկացություններն են.
* հնագիտական մշակույթը (հնագիտական [[հուշարձան]]ների ընդհանրությամբ), որը չափվում ու տեղայնացվում է ժամանակի և տարածության մեջ, տարբերվում է նույն կարգի ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալ-մշակութային որևէ համակարգի,
Տող 22.
* հնագիտական դարը՝ իբրև մշակույթի զարգացած որոշակի աստիճան արտահայտող ժամանակաշրջան, երբ արտադրության մեջ գերիշխում են որոշակի նյութեր (քար, բրոնզ, երկաթ) և արտադրության ձևեր։
 
===== Բնագավառների տարբերակումըտարբերակում =====
Հնագիտության առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միջնադարյան Հ-ներ), տարածական ([[Արևմտյան Եվրոպա]]յի, Հարավ-արևելյան [[Ասիա]]յի, Նոր աշխարհի և այլն, ինչպես նաև առանձին երկրների հնագիտություններ) բաժանումների և խմբավորումների։ Վերջին տարիներին [[Արևմտյան Եվրոպա]]յում և [[ԱՄՆ]]-ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. և այլն) ուսումնասիրող բնագավառներ։ [[XVIII18-րդ դար|XVIII]] դարիցից մինչև [[XIX19-րդ դար|XIX]] դ.ի 1-ին կեսը, առանձին դեպքերում՝ մինչև [[XX20-րդ դար|XX]] դ.ի 1-ին քառորդը հնագիտությունը համարվել է արվեստի պատմության ճյուղ։ Սակայն դեռևս XIX19-րդ դ.դարի 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ։ Մինչև XX20-րդ դ.դարի 60-ական թթ.թվականների վերջը հնագիտությունը գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք։ Սովետական, մասամբ՝ արևմտաեվրոպական ու ամերիկյան գիտնականները, հնագիտությունը համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժան մասը։ Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամերիկացի և [[անգլիա]]ցի հնագետները, որոնք վկայակոչելով հնագիտության մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը։ Վերջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաստատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տարբերելով հնագիտությունը բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն պատմագիտությունից։ Այս տեսակետի համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական գիտություն է՝ սերտորեն կապված առաջին հերթին ազգագրության, ապա՝ դրամագիտության, վիմագրության, կնքագիտության, պատմական սոցիոլոգիայի, մշակույթի պատմության, արվեստի պատմության, Հին Աշխարհի և միջին դարերի պատմության, լեզվաբանության հետ։ Դեռես [[Մմ.թ.ա. VI6-րդ դար|մ.թ.ա. VI]] դ.ում [[Բաբելոն]]ի թագավոր Նաբոնիդը պեղումներ է կատարել հնություններ գտնելու նպատակով։ Հույն պատմիչ [[Թուկիդիդես]]ը (մ.թ.ա. V դ.5-րդ) գործածել է արխայոլոգիա (հնախոսություն), [[Խորենացի|Մովսես Խորենացի]]ն (V5-րդ դ.դար)՝ հնախոս և հնախոսություն հասկացությունները (այն ժամանակ վերջինիս տակ հասկանում էին հնի մասին գիտելիքների ամբողջությունը)։ Վերածնության դարաշրջանում աճում է հետաքրքրությունը հունա-հռոմեական հնությունների նկատմամբ։ Կարևոր նշանակություն են ունեցել [[Պոմպեյ]] և [[Հերկուլանում]] հռոմեական քաղաքների պեղումները, որոնք սկսվելով [[XVIII18-րդ դար|XVIII]] դ.ի սկզբից, գիտական բնույթ են ստացել դարի վերջին։ Նապոլեոնի եգիպտական արշավանքի միջոցով եվրոպական գիտությունը լայնորեն ծանոթանում է [[Հին Եգիպտոս]]ի հուշարձաններին, և սկիզբ է դրվում [[Հին Արևելք]]ի հնագիտությանը։ Հնագիտությունը արագ զարգանում է [[XIX19-րդ դար|XIX]] դ.ի սկզբից՝ բուրժուական պատմագիտության վերելքին զուգընթաց։ XIX19-րդ դ.դարի կեսին [[Ֆրանսիա]]յում հայտնաբերվել են հինքարեդարյան առաջին կայանները։ [[Դանիա]]ցի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նախապատմական» հուշարձանների ամբողջությունը ստորաբաժանեցին ըստ հնագիտական դարերի։ 1870-ական թթ.թվականներին Հ. [[Շլիման, Հ.|Շլիման]]ը, պեղումներ կատարելով [[Տրոյա]]յում և [[Միկենք]]ում, ապացուցեց [[Հոմերոս]]ի պոեմների պատմական հիմքը։ XIX19-րդ դ.դարի վերջին և XX20-րդ դ.դարի սկզբին շվեդ հնագետ Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանական-համեմատական մեթոդը, որը մինչև օրս Հ-յան հիմնական մեթոդներից է։ Անտիկ մշակույթի ուսումնասիրության համար մեծ նշանակություն են ունեցել [[Աթենք]]ի, [[Սպարտա]]յի, [[Միլեթ]]ի, [[Պիրիենա]]յի, [[Պերգամոն]]ի և այլ քաղաքների պեղումները։ XX20-րդ դ.դարի խոշորագույն հայտնագործություններից են՝ [[Թութանհամոն]] փարավոնի դամբարանը [[Եգիպտոս]]ում, ավելի քան 2 միլիոն տարվա հնություն ունեցող Օլդուվայան հինքարեդարյան մշակույթը Աֆրիկայում, մ.թ.ա. VII հազարամյակի Չաթալ-Հույուկ խոշոր երկրագործական բնակավայրը [[Թուրքիա]]յում և այլն։
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=460}}