«Մարիա Նաումովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
[[1998 թվական]]ին Նաումովան մասնակցել է [[Ջորջ Գերշվին]]ի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին, այդ նույն տարվա մարտ ամսին տարբեր բեմերից ելույթ ունեցել լատվիացի ճանաչված երաժիշտների հետ: Այդ համերգներից մեկը ձայնագրվել ու թողարկվել է խտասկավառակի տեսքով՝ խթան դառնալով երգչուհու կարիերայի համար. նրան հրավիրել են մասնակցելու երաժշտական կարևոր միջոցառումների, հեռուստատեսային ու ռադիոշոուների, հարցազրուցներ են անցկացրել տարբեր թերթերի համար:
 
[[1999 թվական]]ին Նաումովան թողարկել է իր առաջին անհատական՝ սոլո երաժշտական ալբոմը, որտեղ միայն ռուսերեն երգեր էին ձայնագրված: Հաջորդ տարի, առաջին անգամ, մասնակցել է [[Եվրատեսիլ]]ի հանրապետական փուլին և զբաղոցրել երկրորդ տեղը՝ զիջելով միայն «Բրեյնսթորմ» երաժշտախմբին, որն էլ իրավունք է նվաճել Լատվիան ներկայացնելու Եվրատեսիլի եզրափակիչում: [[2001 թվական]]ին "''Hey Boy Follow Me''" երգի կատարումով արժանացել է հանդիսատեսի համակրանքին, բայց փորձագետների խումբը այնքան էլ բարձր չի գնահատել, և Մարիան դարձյալ զրկվել է Եվրատեսիլի եզրափակիչ փուլին Լատվիան ներկայացնելու պատվից ու հնարավորությունից: Հաջորդ տարի, բարեբախտաբար, հաղթանակը ուղեկցել է նրան. և՝ ոչ միայն հանրապետական մրցույթում, այլ նաև Եվրատեսիլի եզրափակիչում, որտեղ նա, իր իսկ հեղինակած "I Wanna" երգի կատարումով, նվաճել է առաջին տեղը՝ առաջին (և առայժմ՝ նաև միակ) նման հաղթանակը պարգևելով Լատվիային: Սակայն այն էլ պետք է ասել, որ դա Եվրատեսիլում հաթանակ տարած միակ երհներգն է, որը չի արժանացել հայրենի երկրի սահմաններից դուրս ձայնագրվելու շատվինպատվին: Եվ հենց Լատվիայում էլ "I Wanna"-ն չի մտել նույնիսկ լավագույն երգերի երեսնյակի մեջ<ref>{{cite book|author=O'Connor, John Kennedy|title=The Eurovision Song Contest&nbsp;– The Official History|year=2007|publisher=Carlton Books|location=UK|isbn=978-1-84442-994-3}}</ref>:
 
== Սկավառակագրություն ==