«Ռուբինյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 87.241.138.63 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 46.241.145.184 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
{{Արեւմտահայերէն|Ռուբինեաններ}}
{{Տեղեկաքարտ Արքայատոհմ
|անուն =Ռուբինյաններ
|բնօրինակ =Ռուբինյաններ
|զինանշան =[[Պատկեր:Rubenid Flag.svg|230px]]
|երկիր =[[Կիլիկիայի Հայկական Թագավորություն]]
|տիրույթ =
|ծագում = [[Բագրատունիներ]]
|տիտղոսներ =''Հայոց Իշխան''<br />''Հայոց Թագավոր''
|վերջին ներկայացուցիչ =[[Զապել]]
|ներկա առաջնորդ =
|հիմնում =[[1080]]
|հիմնադիր =[[Ռուբեն Ա]]
|ավարտ=[[1226]]
|ձուլում =
|մեծագույն =[[Լևոն Բ]]
|ազգ =[[Հայեր|Հայ]]
|կրոն =[[Քրիստոնեություն]]
|կրտսեր =
|Commons =
|Rodovid =
}}
[[Պատկեր:Cilician Armenia-hy.svg|մինի|աջից|350px|Կիլիկյան Հայաստանի թագավորությունը Ռուբինյանների օրոք]]
'''Ռուբինյաններ''', հայ իշխանական և թագավորական տոհմ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկյան Հայաստանում]] ([[1080]]–[[1219]])։
 
Տող 7 ⟶ 29՝
 
==Իշխաններ==
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|Կիլիկյան Հայաստան]]
[[Ռուբեն Ա]]–ին գործակցել է եղբայրը՝ Թորոսը, որն իր Արտա դստերը կնության տալով Պաղտին I թագավորին՝ դաշնակցային կապեր էր հաստատել [[Երուսաղեմ]]ի խաչակրաց պետության հետ։ [[Ռուբեն Ա]]–ի ավագ որդին և հաջորդը՝ [[Կոստանդին Ա]], ազատագրել է հայկական մի շարք նոր գավառներ, քաղաքներ ու բերդեր։ Վերակառուցել է [[Վահկա]] բերդը և [[1098]]–ին հռչակել իշխանապետության մայրաքաղաքն ու գահանիստը։ Դաշնակցային կապեր է հաստատել [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիայի դքսության]] հետ, որն ամրապնդվել է նրա դստեր և Ջոսլին I դքսի ամուսնությամբ։ [[Կոստանդին Ա]]–ի ավագ որդին և հաջորդը՝ [[Թորոս Ա]], [[1104]]–ին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ [[Սիս]] և [[Անարազաբա]] քաղաքներով, [[1107]]–ին իշխան [[Գող Վասիլ]]ի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել սելջուկյան թուրքերին՝ կանխելով նրանց առաջխաղացումը, [[1111]]–ին [[հույներ]]ից ազատագրել է Կնդռոսկավիս բերդը։ Բյուզանդական Ալեքսիոս I կայսրը հարկադրված ճանաչել է Թորոս Ա–ի ինքնավարությունը։ Թորոս Ա որդիներ Կոստանդինը և [[Օշին]]ը մահացել են հավանաբար դեռևս հոր կենդանության օրոք։ Ուստի գահը ժառանգել է Թորոս Ա–ի կրտսեր եղբայր Լևոն Ա, նրա տաղանդավոր զորավար ու գահակիցը։ Գահակալման սկզբին [[Լևոն Ա]], հակահարված հասցնելով սելջուկյան թուրքերի և խաչակիր ասպետների ոտնձգություններին, ամրապնդել է երկրի հյուսիսային և արևելյան սահմանները, իսկ [[1132]]–ին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային [[Կիլիկիա]]ն։ [[Հալեպ]]ի Զանգի ամիրայի և [[Եդեսիա]]յի դուքս Ջեսլին II–ի դաշնակցությամբ [[Լևոն Ա]] պարտության է մատնել Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին, ընդարձակել երկրի սահմանները հարավ–արևելքում։ Սակայն [[1137]]–ի ամռանը բյուզանդական նարխուժների դեմ 35–օրյա հերոսական դիմադրությունից հետո, կնոջ և որդիներ՝ Ռուբենի ու Թորոսի (Թորոս Բ) հետ գերեվարվել է։ Կոստանդնուպոլսում բանտարկված Լևոն Ա և նրա գահաժառանգ որդի Ռուբենը սպանվել են, իսկ [[Թորոս Բ]] փախել է և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ վերականգնել ընդհատված պետականությունը։ [[Կիլիկյան Հայաստան]]ի նվաճման նոր փորձերը ավարտվել են բյուզանդական զորքերի պարտությամբ, կայսրությունը հարկադրված ճանաչել է [[Թորոս Բ]]–ի իշխանապետույունը՝ նրան մեծարելով '',Պան Սեբաստոս»'' տինղոսով։ Ստեղծելով մշտական և մարտունակ բանակ՝ [[Թորոս Բ]] ընդարձակել և ամրապնդել է երկրի սահմանները, գահի շուրջ կենտրոնացրել հայ ավատատերտներին, զբաղվել շինարարական աշխատանքներով։ [[Թորոս Բ]]–ին հաջորդել է [[Մլեհ]] եղբայրը, որը գահակալման սկզբնական տարիներին Հալեպի ամիրա Նուր ադ–Դինի զինակցությամբ ջախջախել է Անտիոքի դքսության և [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] ուժերը, երկրից վտարել խաչակիր ասպետների հոգևոր օրդեններին, ապա բյուզանդացիներից ազատագրել Դաշտային [[Կիլիկիա]]ն։ [[1173]]–ին [[Մլեհ]]ը վերակառուցել է [[Սիս]] քաղաքը և մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել այնտեղ։ Դաժանորեն պատժել և հալածել է իր նոր քաղաքական գծին ընդդիմացող իշխաններին ու լատինամետ կղերականներին, որի համար շուտով զոհվել է պալատական դավադրությամբ։ Թաղվել է Մեծ քարի վանքում։ [[Մլեհ]]ին հաջորդել է նրա Ստեփանե եղբոր ավագ որդին՝ [[Ռուբեն Գ]]։ Իր գահակից եղբոր և տաղանդավոր զորավար Լևոնի աջակցությամբ [[Ռուբեն Գ]] [[1180]]–ական թթ վերջնականապես ազատագրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը, հենակետերը Կիլիկյան Հայաստանում։
 
==Թագավորներ==
 
[[1187]]–ին [[Ռուբեն Գ]] գահը կամովին հանձնել է [[Լևոն Բ]]–ին, որը շրջակա թշնամիների դեմ շահած մի շարք նոր հաղթանակներով բարձրացրել է պետության կշիռն ու հեղինակությունը։ [[1198]]–ին, օծվելով ''«Թագավոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսաւոիոյ»'', նա Հայոց իշխանապետությունը հռչակել է Հայոց թագավորություն, որն ստացել է միջազգային լայն ճանաչում։ Մի շարք էական բարեփոխումներով [[Լևոն Բ]] ամրապնդել է պետության քաղաքական հզորությունը, խթանել տնտեսության, մշակույթի ու լուսավորության ընդհանուր վերելքը։
 
==Ձուլում==
 
[[Լևոն Բ]] մահով սպառվել է Ռուբինյանների տոհմն արական գծով։ Նրա գահաժառանգ դուստր [[Զապել]]ը [[1226]]–ին ամուսնացել է [[Կոնստանտին]] սպարապետի որդի [[Հեթում Ա]]–ի հետ, ով հանդիսացավ [[Հեթումյաններ]]ի թագավորական տոհմի հիմնադիրը։
 
== Ռուբինյանների գահացանկը ==
 
# [[Ռուբեն Ա]] 1080-1095
# [[Կոստանդին Ա]] 1095-1100
# [[Թորոս Ա]] 1100-1129
# [[Լևոն Ա]] 1129-1137
# [[Թորոս Բ]] 1145-1169
# [[Ռուբեն Բ]] 1169
# [[Մլեհ]] 1169-1175
# [[Ռուբեն Գ]] 1175-1187
# [[Լևոն Բ]] 1187-1219
 
{{ՀՍՀ}}
 
{{Հայոց արքաներ|nocat=1}}
 
[[Կատեգորիա:Ռուբինյաններ]]