«Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
== Մոնղոլները Հայաստանում ==
 
Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում [[13-րդ դար]]ի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով [[Միջին Ասիա]]ն և [[Իրան]]ի հյուսիսային սարահարթերը, [[1220]]-[[1221]] թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել [[Հայաստան]] ու [[Այսրկովկաս]]։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստան]]։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր [[Գեորգի Լաշա]]յի (1191–1223) և [[Իվանե Ա|Իվանե աթաբեկի]] գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձավ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլները Հայաստանում]</ref>։վերադարձավ։
 
[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։
Տող 25.
Քոչվոր մոնղոլների ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո նրանք պաշարեցին քաղաքամայր [[Անի]]ն։ Ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի ճակատագրին արժանացան [[Դվին]]ը, [[Կարս]]ը, [[Արմավիր]]ը և այլ քաղաքներ։
 
Մոնղոլ-թաթարները [[1242]]-[[1245]] թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը]]։ Սահմանագլխին նրանք պաշարեցին [[Կարին]] քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավվեցին նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/275 Հայաստանի նվաճումը]</ref>։Սասունը։
 
<br />