«Արշակ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Արևմտահայերեն|Արշակ Բ. (արեւմտահայերէն)}}'''<sup>Հայ-պարսկական պատերազմ (364-368)</sup>'''
{{Այլ կիրառումներ|Արշակ Բ (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն|Արշակ Բ. (արեւմտահայերէն)}}
=== Հռոմեա-պարսկական պատերազմ (359-363) ===
 
Արշակ թագավորը զբաղված էր երկրի տնտեսության աշխուժացմամբ և բանակի համլրումով։ Պատերազմը բռնկվեց [[359]] թվականին, երբ Շապուհի 100 հազարանոց բանակը մտավ [[Միջագետք]] և պաշարեց [[Ամիդ]] (Դիարբեքիր) քաղաքը։ Այս քաղաքի գրավման ժամանակ զոհվեց շուրջ 30 հազար պարսիկ զինվոր։ Կոստանդիանոս կայսրը տեղեկանալով Շապուհի ներխուժման մասին եկավ Կեսարիա և կանգնեցրեց վերջինիս առաջխաղացումը։ Նա 360 թվականի գարնանը ինչպես վկայում Ամիանոսը հանդիպեց Արշակի հետ, ով հավաստիացրեց, որ հավատարիմ է մնում Հռոմին։
 
[[361]] թվականի գարնանը կայսրը հրամայում է Հուլիանոս զորավարին իր լեգեոններով տեղափոխվել արևելք, սակայն վերջինս ապստամբություն է բարձրացնում, սակայն ռազմական որևէ ընդհարում նրա և Կոստանդիանոսի միջև տեղի չի ունենում։ Կոստանդիանոսը մահանում է [[361]] թվականի [[նոյեմբերի 3]]-ին [[Կիլիկիա]]յում։ Հուլիանոսը շարունակում է պատերազմը։ Հայաստան է ուղարկված Պրոկոպիոս զորավարն և Սեբաստիանոս կոմսը հայկական զորքերի հետ պետք է հարձակվեին Մարաստանի վրա և դժվար վիճակի մեջ դնեն Շապուհին։ Միևնույն ժամանակ կայսրը հարձակվում է Միջագետքում Տիզբոնի ուղղությամբ, սակայն մարտերից մեկի ժամանակ զոհվում է։
 
Կայսր է հռչակվում Հովիանոսը, ով պայմանագիր է կնքում [[363]] թվականին, որը պատմությանը հայտնի է «[[հռոմեա-պարսկական պայմանագիր (363)|Ամոթալի հաշտություն»]] անվամբ։ Նա հրաժարվում է Հայաստանին օգնելուց և Շապուհին զիջում մի շարք տարածքներ Միջագետքում և Արևմտյան Հայաստանում։ Այս հաշտությունից հետո հայկական ուժերը միայնակ են մնում իրենց թվով մի քանի անգամ գերազանցող պարսիկների դեմ։ Վասակ Մամիկոնյանը 60 հազարանոց զորքով գնում է [[Ատրպատական]], սակայն հարձակումը Հայաստանի վրա տեղի է ունենում [[Աղձնիք]]ից։ Պարսկական զորքերը [[Մերուժան Արծրունի|Մերուժան Արծրունու]] գլխավորությամբ պաշարում են [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտը]], սակայն բնակչությունը դիմադրություն է ցույց տալիս։ Տիգրանակերտի գրավումից հետո նրանք գրավում են [[Դարանաղի|Դարանաղյաց]] գավառի Անի ամրոցը, թալանում են հայոց արքաների դամաբարանները, վերցնում վերջիններիս աճյունները Պարսկաստան տեղափոխելու նպատակով։ Նրանք մոտենում են Այրարատյան աշխարհին։ [[Վասակ Մամիկոնյան]]ը, իմանալով այս մասին, իր բանակով գալիս է [[Այրարատ]] այստեղ ճակատամարտում պարտության է մատնում պարսկական զորքերին։Հայ-պարսկական պատերազմ (364-368)
 
Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի։ Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր։ Աստիճանաբար մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները չեզոք մնացին կամ անցան պարսիկների կողմը։ Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն՝ հաշտություն կնքելու։ Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը։ Արշակ արքան ու սպարապետ [[Վասակ Մամիկոնյան]]ը ստիպված եղան ուղևորվել [[Տիզբոն]]՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ։ Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արշակ_Բ» էջից