«Յուպիտերի տրոյացի աստերոիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Թարգմանություն ռուսերենից
(Տարբերություն չկա)

20:23, 19 հունվարի 2012-ի տարբերակ

Լուսնթագի տրոյացի աստերոիդներաստերոիդների խումբ, որոնք գտնվում են Լուսնթագի L4 և L5 կետերում մոլորակի հետ 1:1 ուղեծրային ռեզոնանսի մեջ։ Այս աստերոիդները անվանում են Իլլիադայում նկարագրված Տրոյական պատերազմի հերոսների անուններով։

Աստերոիդների հիմնական գոտին (սպիտակ) և տրոյացի աստերոիդներ (կանաչ)

Գոյություն ունի ավանդույթ անվանել L4 կետի շուրջ գտնվող աստերոիդները հույն հերոսների անուններով, իսկ L5 կետինը — Տրոյայի պաշտպանների։ Հեկտորը և Պատրոկլուսը հայտնվել են «ոչ իրենց տեղերում», քանզի այս ավանդույթը հայտնվել է նրանց անվանումից հետո։

«Աքեյան ճամբարը» (կամ «Հույները»)՝ (588) Աքիլեսը, (624) Հեկտորը, (659) Նեստորը, (911) Ագամենոնը, (1143) Ոդիսևսը, (1404) Այաքսը, (1437) Դիոմեդեսը, (1583) Անտիլոքոսը, (1647) Մենելայոսը և մյուսները Լուսնթագին նախորդում են 60°-ով։

«Տրոյական ճամբարը» (կամ «Տրոյացիները»): (617) Պատրոկլուսը, (884) Պրիամուսը, (1172) Էնեասը, (1173) Անքիսեսը, (1208) Տրոիլուսը և մյուսները — հաջորդում են 60°-ով։

Ընդամենը 2010 թվականի հոկտեմբերի տվյալներով հայտնի են 1733 տրոյացիներ L5 կետում և 2793 հույներ L4 կետում[1].

Ավելի լայն իմաստով «տրոյացիները» — աստերոիդներ են, որոնք գտնվում են ցանկացած մոլորակի Լագրանժի L4 և L5 կետերի շրջակայքում։

Տես նաև

Ծանոթագրություններ