«Մանազկերտի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չ (oգտվելով ԱՎԲ)
|Կորուստներ2 = մոտ 20,000
}}
'''Մանազկերտի ճակատամարտ 1071''', վճռական ընդհարում սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, [[Մանազկերտ]]ի մոտ, օգոստոսի 19-ին։ Բյուզանդիան, XI դարում աստիճանաբար կայսրությանը միավորելով հայկական պետական միավորումները՝ տարածվեց արևելք։ Բագրատունյաց Հայաստանի մասնատման ընթացքում թուլացած հայկական ռազմական ուժերը բավարար չգտնվեցին [[Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ-թուրքական հորդաների ներխուժումները Հայաստանի]] և [[Բյուզանդիա]]յի սահմանամերձ երկրամասեր կանգնեցնելու համար։ 1070 թվականին սելջուկները գրավում են Մանազկերտը։ [[1071]]-ի գարնանը Բյուզանդիայի կայսր [[Ռոմանոս IV]] անձամբ դուրս է գալիս արշավանքի ու 1071 թ. օգոստոսի 16-ին հետ գրավում Մանազկերտը։ Օգոստոսօ 18-ին սելջուկ-թուրքական բանակի առաջապահը փորձում է հարձակվել բյուզանդական զորքի վրա, սակայն Վասիլակի ջոկատների կողմից կասեցվում է գրոհը։ Վասիլակը գերվում է, իսկ նրա բանակը լուրջ կորուստներ է կրում։ Հաջորդ օրը Ռոմանոս կայսրը ինքն է շարժում զորքերը սելջուկների վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմումբանակում եղած վարձկան ուժերն ու պեչենեգներն անցնում են իրենց ցեղակից թուրքերի կողմը՝ դժվարին կացության մեջ գցելով բյուզանդական զորամիավորումներին։ Ստեղծված դրությունը ստիպում է Ռումանոս IV ճամբար վերադարձի հրաման արձակել, որը կայսեր մահվան մասին կեղծ լուրերի տարածման առիթ է դառնում՝ խուճապ առաջացնելով զինվորների մոտ։ Նրանց մեծ մասը դիմում է փախուստի։ Բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերի մասին [[Միքայել Ասորի]]ն գրումբյուզանդական է.բանակի "Հայկականկազմում զորքերը,գտնվող որոնցհայկական հույներըզորամասերին ցանկանումնույնպես էինփախուստ ստիպել իրենց հավատքը, առաջինը փախան մարտի դաշտից՝ թիկունքը շուռ տալովէ կռվողներին"վերագրում<ref>http://www.vostlit.info/Texts/rus4/Mychel_Syr/frametext1.htm</ref>։ Ամենայն հավանականությամբ սա չափազանցություն է, քանի որ այդ մասին չեն հիշատակում մյուս աղբյուրները, իսկ Միքայել Ասորին հայտնի է իր ընգծված հակաբյուզանդական կողմնորոշմամբ, որն էլամենայն փորձումհավանականությամբ է տարածել նաև հայերի վրա։ Բացի այդ, նա իր պատմությունը շարադրելչափազանցություն է դեպքերից ավելի քան 100 տարի անց և քաջատեղյակ չէ իրադարձությունների մանրամասներին։:
Դրա փոխարեն [[Արիստակես Լաստիվերցի]]ն հաղորդում է, որ կայսրը սխալ տեղեկություններ էր ստացել հայերի մասին և ցասումով լցվել նրանց նկատմամբ, և չնայած հայերից ոմանք թշնամաբար էին վերաբերվում Ռոմանոսին ու բաժանվեցին նրանից, սակայն մարտնչեցին և զոհվեցին քաջաբար<ref>http://www.vostlit.info/Texts/rus2/Aristakes/frametext3.htm. Կայսեր բարկությունը պետք է կապել նրա հետ, որ բյուզանդացիներին դավաճանած պեչենեգներն ու կումարիները հայտնվել էին հայազգի Թոռնիկ Կոտերղիի ստորաբաժանման մեջ, բայց հայերի մասին կոնկրետ տեղեկություն նա չի հայտնում։ (Հովհաննես Սկիլիցես, Համառոտություն պատմությանց, Երևան, 1979, էջ 239): Մասամբ դա կարելի է վերծանել Միքայել Ատտալիտեսի գրառումներից, որի համաձայն մարտի դաշտից առաջին հերթին փախչել են Կապադովկիական զորքերը (http://www.vostlit.info/Texts/rus16/Attaliat/text2.phtml?id=7916): Խնդրո առարկա շրջանում այդ երկրամասի բնակչության նշանակալի հատվածը հայեր էին ու ակտիվ մասնակցություն ունեին կայսերական բանակների կազմավորման գործընթացում, սակայն այստեղ նույնպես հայեր որպես այդպիսին չեն հիշատակվում։</ref>։
 
Համադրելով այս տեղեկությունները՝ կարելի կարծել, որ հայերի մի մասը հնարավոր է տարբեր պատճառներով լքել է ճակատամարտի դաշտը, բայց նրանց մեծ մասը կռվել է մինչև վերջ և նահանջել միայն ընդհանուր ուժերի հետ։ Ընդ որում փախուստի դիմած հայերի թիվը անհամեմատ փոքր է եղել ու որևէ կերպ չի ազդել բյուզանդական բանակի պարտության վրա։
 
Ինչ վերաբերվում է Ռոմանոս IV, ապա Բյուզանդիայի կայսրը մարտի դաշտում ցուցադրում է արիություն, սուրը չի գցում այնքան ժամանակ, մինչև վիրավորվում է ու ուժասպառ ընկնում սելջուկների ձեռքը։ Ճակատամարտն ավարտվում է սելջուկների հաղթանակով։ Կայսեր և սելջուկյան սուլթանի միջև կնքվել է հաշտություն, որով կայսրությունը սելջուկներին է զիջել Մանազկերտը, պարտավորել է վճարել տարեկան հարկ։
Անանուն մասնակից