«Մոսուլի հիմնահարց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Պատմություն ==
[[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ավարտին [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությունը]] ստիպված էր ստորագրել [[Մուդրոսի զինադադար|Մուդրոսի զինադադարը]]՝ դաշնակիցների կողմից երկրի բռնազավթումը արգելակելակելուարգելակելու և կասեցնելու նպատակով։ Զինադադարի ստորագրումից երեք օր անց՝ 1918 թվականի նոյեմբերի 2-ին, բրիտանացի զորավար Ուիլյամ Մարշալը ներխուժում է Մոսուլի վիլայեթ և այն հռչակում [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրության]] պրոտեկտորատ<ref name="rothwell">V.H. Rothwell: ''Mesopotamia in British War Aims'', in: The Historical Journal, Vol. 13, No. 2 (1970), pp. 273-294. </ref>։ [[Սևրի պայմանագիր|1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրով]] (այն վերջնականապես դադարեցնում է պատերազմը) Թուրքիան ճանաչում էր իր պարտությունը և դաշնակիցների ազդեցության գոտիների (այդ թվում՝ հույների և հայերի ազատագրված տարածքների) օրինականությունը, թեպետ հրաժրվում էր Բրիտանիային հանձնել Մոսուլի վիլայեթի (ներկայիս Իրաքի) նկատմամբ իր իրավունքները<ref name="lloyd">The Geography of the Mosul Boundary "The Geographical Journal" by H.I. Lloyd 1926</ref>։ Թուրքերը վախենում էին ռազմավարական նման կարևորության սուբյեկտի կորստից, քանզի կանխորոշում էին, որ Իրաքյան պետության ստեղծման պարագայում ապստամբելու են նաև Թուրքիայի տարածքում ապրող մյուս քրդերը։
 
Շուտով, Ազգերի լիգան հրապարակում է տարածքային փոփոխությունների մասին որոշումը, որտեղ Մոսուլը ներառված էր Բրիտանիայի կազմի մեջ։ Մասնավորապես, աղբյուրում նաև նշված էր որ ո՛չ Թուրքիան, և ո՛չ էլ որևէ երրորդ կողմ տարածքային պահանջներ չունի։ Ըստ Ազգերի լիգայի որոշման՝ [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիան]] ամբողջությամբ պետք է տնօրիներ Իրաքի տարածքին, այդ թվում՝ Մոսուլի շահութաբեր նավթի հանքերին։ 1926 թվականին բրիտանական դիվանագետների ճնշման ներքո Ազգերի լիգայի միջնորդությամբ Թուրքիան դադարեցնում է Իրաքի նկատմամբ իր իրավունքները՝ այն հանձնելով Մեծ Բրիտանիայի խնամակալությանը։ Սակայն պայմանագրի առանցքային դրույթով Մոսուլի նավթի պաշարների 10 %-ը 25 տարի շարունակ պետք է տրամադրվեր Թուրքիային։