«Մարիամ Աստվածածին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
| նկարագրում =}}
 
'''Մարիամ Աստվածածին''' (նաև՝ '''Աստվածամայր, Տիրամայր, Աստվածածին, սուրբ Կույս Մարիամ''', շուրջ մ.թ.ա. 20 թ. - շուրջ 45 թ., {{lang-he|מרים}}, ''Maryām''/''Մարիամ'', սովորաբար թարգմանվում է որպես ''Տիկին''<ref>[http://www.orthlib.ru/John_of_Damascus/vera4_14.html Иоанн Дамаскин. Точное изложение православной веры. Книга 4, Глава XIV, «О родословии Господа и о святой Богородице»]</ref>, {{lang-gr|Θεομηvτωρ, Θεοτοvκος}}, {{ԱԾ}}), քրիստոնեության մեջ՝ [[Հիսուս Քրիստոս]]ի մայրը։ Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից պատվում է որպես Աստվածածին կամ Աստվածամայր։
 
Ավետարանիչները Մարիամին անվանում են Հովակիմի և Աննայի դուստրը, Հովսեփի կինը։ Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մարիամի պաշտամունքը ձևավորվել է բնության զարթոնքն ու պտղաբերությունը նախանշող նախաքրիստոնեական դիցամայրերի ([[Իզիդա]], [[Իշտար]], [[Մա]], [[Կիբելա]] և ուրիշներ) պաշտամունքների ազդեցությամբ։ Քրիստոնեական աստվածաբանները IVդ. Մարիամին հռչակեցին «անարատ կույս»։ [[Եփեսոսի Գ տիեզերական ժողով|Եփեսոսի Տիեզերական երրորդ ժողով]]ը (431 թ.) Մարիամին պաշտոնապես ճանաչեց աստվածամայր, որի երկրպագությունն այնուհետև տարածվեց քրիստոնեական աշխարհում, մանավանդ կաթոլիկների մեջ։ Մարիամին նվիրվեցին բազմաթիվ տաճարներ, սրբապատկերներ, նրա պատվին սահմանեցին տոներ և այլն։ 1854 թվականին կաթոլիկ եկեղեցին ընդունեց Մարիամի «անարատ հղիություն», 1950 թվականին՝ «երկինք համբարձվելու» մասին դոգմաները, իսկ 1964 թվականին Պողոս IV պապը նրան հռչակեց «եկեղեցու մայր»։