«Պերիկլես»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 բայտ ,  1 տարի առաջ
Հետ է շրջվում 6322645 խմբագրումը, որի հեղինակն է՝ 141.136.77.252 (քննարկում) մասնակիցը
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
(Հետ է շրջվում 6322645 խմբագրումը, որի հեղինակն է՝ 141.136.77.252 (քննարկում) մասնակիցը)
Պիտակ: Հետ շրջել
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Պերիկլես''' (հին հունարեն՝ Περικλής, "փառքով շրջապատված", մ.թ.ա. 490 - 429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։ Նա սերում էր Ալկեմոնյան տոհմից։ Ֆիզիկական արատ չուներ, բայց գլուխը մի քիչ երկարավուն էր և անսովոր մեծ։ Այս պատճառով էլ բոլոր արձաններում նա պատկերված է սաղավարտով։ Աղբյուրների վկայությամբ Պերիկլեսի երաժշտության ուսուցիչը Դամոնն էր, մինչդեռ Արիստոտելը նշում է, որ նրա ուսուցիչը եղել է Պիթոկլիդեսը։ Իսկ Դամոնը հետագայում դարձավ Պերիկլեսի անձնական խորհրդականը։ Սակայն Պերիկլեսի ամենամտերիմ ու վստահելի օգնականը, որը նրա վրա թողել է չափազանց մեծ ազդեցություն, Անարսագորասն էր, որին ժամանակակիցներն անվանում էին «ուղեղ», քանի որ նա բացառիկ բազմակողմանի զարգացած անձնավորությունն էր։ Լինելով հարուստ ու անվանի տոհմի անդամ՝ այդուհանդերձ Պերիկլեսը խուսափում էր զբաղվել քաղաքականությամ՝ վախենալով [[օստրակիզմ]]ից։ Սակայն արդեն այդ ժամանակ, երբ Թեմիստոկլեսը վտարանդիության մեջ էր, իսկ Կիմոնը Հելլադայից դուրս հիմնականում ռազմարշավների էր, Պերիկլեսը եռանդուն կերպով սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով [[Հին Հունաստան]]ի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։ Պերիկլեսը անցավ դեմոսի ու չքավորների կողմը՝ չնայած իր ոչ դեմոկրատական մոտեցումններին։ Անցնելով դեմոսի կողմը՝ Պերիկլեսը այդպիսով հույս ուներ ամուր հենարան ստեղծել իր համար արիստոկրատիայի գլուխ կանգնած Կիմոնի դեմ պայքարում։ Մ. թ. ա. 443 թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ. թ. ա. 429 թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։
Մ. թ. ա. 443 թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ. թ. ա. 429 թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։Բարև
 
Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը։ Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ՝ ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը։
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական հռետորներ]]
[[Կատեգորիա:Հռետորներ]]
 
 
{{Bio-stub}}
162 099

edits