«Փավստոս Բուզանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6129667 խմբագրումը, որի հեղինակն է՝ Տառօն (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 1.
<br />
{{Անձ}}
 
'''Փավստոս Բուզանդ''' կամ '''Փավստոս Բյուզանդ''', [[գրաբար]]՝ '''Փաւստոս''' կամ '''Փօստոս Բիւզանդացի''' (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ պատմագիր ( [[5-րդ դար]])։ Որոշ ուսումնասիրողներ, Փավստոս Բուզանդին նույնացնելով Հայոց կաթողիկոս [[Ներսես Ա Մեծ]]ի խորհրդական հույն եպիսկոպոս Փավստոսին, կարծում են, որ նա իր «Պատմություն Հայոց» երկը գրել է [[4-րդ դար]]ի վերջին հունարեն, իսկ [[5-րդ դար]]ում այն թարգմանվել է [[հայերեն]]։ Այլ հայագետներ Փավստոս Բուզանդին համարում են հայ, իսկ նրա երկը՝ գրված հայերեն [[5-րդ դար]]ի երկրորդ կեսին, որի հեղինակն իբր իր գիրքը վերագրել է նկարագրված դեպքերի ժամանակակից հույն հոգևորական Փավստոսին։
 
[[Ղազար Փարպեցի]]ն, Փավստոս Բուզանդին դիտելով որպես հայոց պատմության երկրորդ գրքի ([[317]]-[[387]] թթ. ժամանակաշրջանի պատմության) հեղինակ, նրա երկում հանդիպող թերությունները վերագրում է հետագա «թերուս» մարդկանց (ըստ Փարպեցու՝ Հայոց պատմության առաջին գրքի ([[290]]-[[330]] թթ. ժամանակաշրջանի պատմության) հեղինակն է [[Ագաթանգեղոս]]ը)։
 
Մինչև [[19-րդ դար]]ի վերջին քառորդը Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» համարվել է նվազ վստահելի աղբյուր։ Վիճակը փոխվել է, երբ ֆրանսիացի [[Հայագիտություն|հայագետ]] [[Անտուան Ժան Սեն-Մարտեն|Անտուան Ժան Սեն–Մարտենը]] Փավստոս Բուզանդի երկը գնահատել է որպես կարևոր աղբյուր և լրջորեն ձեռնամուխ եղել դրա ուսումնասիրմանը։ Պատմիչի '''Բուզանդ''' մականունը հիմնականում մեկնաբանվել է «բյուզանդացի» կամ [[Բյուզանդիա]]յում կրթություն ստացած մարդու իմաստով։
 
== Բուզանդի անձի հարց ==
 
Մատենագրական ոչ մի տեղեկություն նրա անձնավորության մասին պահպանված չէ , բացի երեք անորոշ և մութ ակնարկներից։ Բուզանդի երկում «զմերոյ տոհմի ազգի իշխանն [[Սահառունիներ|Սահառունեաց]]» արտահայտությունից կարելի է եզրակացնել, որ ինքը Սահառունյաց տոհմից է։
 
Գրքի առաջին մասը (երրորդ դպրություն) ավարտվում է մի հիշատակագրությամբ. «Կատարեցաւ երրորդ դարք քսան և մի պատմութեանց դպրութիւնք ժամանակագիր կանոնք Փաւստեայ Բիւզանդեայ մեծի պատմագրի, որ էր ժամանակագիր Յունաց»։ Այնուհետև՝ վերջին մասի (վեցերորդ դպրության) ցանկն ավարտվում է այսպիսի տողերով. «Ստորոտ ամենայն պատմութեանց յաղագս իմ տեղեկութեան, որք մի անգամ զմատեանս ընթեռնոյք, տունք տասն՝ համարական թուօք»։ Սակայն բանասերներն իրավամբ ընդունում են, որ առաջին արտահայտությունն աղճատված է. «զմերոյ տոհմի ազգի» բառերի փոխարեն պետք է լինի ինչ-որ նմանահունչ անուն։ Երկրորդը հետագա որևէ գրչի հիշատակագրություն է։ Իսկ երրորդի մեջ եղած խոստումը, ըստ որի հեղինակը տասը տան կամ գլուխների մեջ պետք է իր կենսագրությունը շարադրեր, մնացել է անկատար, կամ չի հասել մեզ։ Այն չի եղել նաև Փավստոսի «Պատմության»՝ [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցուն]] ծանոթ օրինակում։
 
[[Մատենագրություն|Մատենագրության]] մեջ կամ ժողովրդական ավանդություններում ուրիշ ոչ մի խոսք կամ զրույց չի պահպանվել Բուզանդի մասին, և հենց 5-րդ դարից նրա շուրջն ստեղծվել է առեղծված և խորհրդավորություն։
 
Այդ լռությունը առաջինը փորձել է բացատրել Ղազար Փարպեցին։ Ոմանք, նրա երկի մեջ որոշ տեղերում տեսնելով անհարմար և անպատշաճ բաներ, գրում է Փարպեցին, հարմար գտան լռել, որովհետև նա Բյուզանդիայում էր ուսել կամ բյուզանդացի ուսյալ էր, «ոմանք նրա շարադրածի մեջ տեղ-տեղ անհարմար բաներ նկատեցին և Ագաթանգեղոս կոչված առաջին գրքի նման ճշմարիտ չհամարեցին, բայց վախենալով հարկադրվեցին այդպիսի անպատշաճ շարադրանքը չվերագրել Բյուզանդիայում ուսած մարդու»։ Ղազար Փարպեցին չի ուզում հավատալ, որ Բյուզանդիայում կրթված անձնավորությունը կարող էր այդքան «անպատշաճ» բաներ գրել. «Ուստի այն գործն իմ տկարամտությանն անհավատալի երևալով,- եզրակացնում է Փարպեցին,- ասում եմ, միգուցե մի ուրիշ հանդուգն և տգետ մարդ լրբաբար գրեց խելքին փչածը, և կամ մեկը, հարմարը չկարողանալով գրել, այլակերպելով վնասեց և Փավստոսի անունով իր սխալները կամեցավ ծածկել»։
 
Պատմության հեղինակն ամենայն հավանականությամբ պատսպարվել է Փավստոս Բուզանդ անվան տակ, բայց ոչ թե սխալները ծածկելու («սխալանս համարեցաւ ծածկել»), այլ իր պատմությունն ավելի ազդեցիկ և հավաստի դարձնելու համար։
 
== Բուզանդի «Հայոց պատմություն» երկ ==
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» երկը<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=262&captn=6402&wrpg=0&aupg=0 Փաւստոս Բուզանդ, Պատմութիւն Հայոց։ Գրաբար բնագիր («Մատենագիրք Հայոց»)-ից]</ref> ժամանակագրական առումով [[Ագաթանգեղոս]]ի պատմության շարունակությունն է։ Աշխատությունը գրվել է հինգերորդ դարի երկրորդ կեսին, հավանաբար 60- ական թվականներին։ Բայց գրքից երևում է, որ գրողը սնվել ու դաստիարակվել է հայ հերոսական անցյալի հիշատակներով և ազատասիրական գաղափարներով։ Փավստոս Բուզանդը ջերմ հայրենասեր է, հայ ոգու և ձգտումների արտահայտիչ։
 
Պատմությունը գրելիս Բուզանդը չի ղեկավարվում պատմագրության խիստ չափանիշներով, չի ձգտում սահմանել ճիշտ ժամանակագրություն։ Պատմիչը դեպքերը շարադրում է իր լսած բանավոր պատմությունների հիման վրա։
Տող 33 ⟶ 15՝
 
== Բուզանդի երկի ընդգրկման ժամանակաշրջան ==
[[Պատկեր:Փավստոս Բուզանդի փողոց.JPG|մինի|250x250փքս|[[Փավստոս Բուզանդի փողոց (Երևան)|Փավստոս Բուզանդի փողոց, Երևան]]]]
 
Բուզանդի «Պատմությունն» ընդգրկում է շուրջ կես դար՝ Խոսրով Կոտակի թագավորությունից ([[330]]-[[338]]) մինչև [[Հայաստանի առաջին բաժանում|Հայաստանի բաժանումը]]՝ [[387]] թվականը։ Դա մի բարդ շրջան էր հայոց պատմության մեջ, քաղաքական ծանր ու սուր պայքարով հագեցած և դրամատիկ իրադարձություններով հարուստ։ [[Խոսրով Կոտակ]]ի հոր՝ [[Տրդատ Մեծ]]ի կողմից քրիստոնեությունը ճանաչվեց իբրև պետական կրոն։ [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|Քրիստոնեության մուտքը Հայաստան]] և դրա հետ կապված իրական դեպքերն ու ֆանտաստիկ զրույցներն ամփոփվեցին Ագաթանգեղոսի Պատմության մեջ, իսկ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին մեզ տեղեկացնում է Բուզանդի երկը։
 
Երբ Պարսկաստանում Արշակունյաց հարստությունը տեղը զիջեց [[Սասանյաններ]]ին, հայոց [[Արշակունիներ]]ը մենակ մնացին իրենց դինաստիական թշնամիների դեմ, որոնք չէին հանդուրժում այն ամենը, ինչ կապված էր Արշակունիների հետ, իսկ երբ քրիստոնեությունը մուտք գործեց [[Հայաստան]] և ապա դարձավ պետական [[կրոն]], դրությունը շատ ավելի բարդացավ։ Երիտասարդ քրիստոնյա երկիրը սկսեց ապրել զրադաշտական մեծ աշխարհի հետ վտանգավոր հարևանությամբ։ Բայց ոչ միայն այդ. [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|եկեղեցին]] ներխուժեց երկրի քաղաքական կյանք, և դրանով էլ պայմանավորվեցին հետագա շատ իրադարձություններ։ Սկսվեց անզիջում պայքար պետության և եկեղեցու միջև, որն ուղեկցվում էր նախարարական իշխանությունների և պետության միջև եղած հակամարտությամբ։ Միատարր ու միակամ չէր և ինքը՝ եկեղեցին, որտեղ բախվում էին հունական և ասորական եկեղեցիների կողմից հովանավորվող ուժեր և [[Աղբիանոս]]ի կրոնական բարձրագույն իշխանության հավակնորդ տունը, որ բնիկ էր և ուներ հին քրմական ծագում։ Այդ պայքարը և արտաքին քաղաքական ծանր հանգամանքները թուլացրին երկրի դիմադրողականությունը, և վերջապես բյուզանդական ու պարսից իշխանությունները [[387]] թվականին համաձայնության եկան հայոց երկիրը բաժանելու շուրջ, ինչն անբուժելի հարված էր հայոց պետականությանը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Ուսումնասիրություններ ==
* Ե(ղիշէ) Մ(ադաթեան), Փաւստոս Բուզանդ, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1890։
* [https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n0/mode/thumb Եղիազար Մուրադեան, Քննական պատմութիւն Արշակ Բ-ի և իր Պապ որդւոյն, Աղեքսանդրիա, 1900]
* [http://serials.flib.sci.am/openreader/Nkatoxutyun_1901/book/Binder1.pdf Գր. Տէր-Պօղօսեան, Նկատողութիւններ Փաւստոսի պատմութեան վերաբերեալ, Վիեննա, 1901 (Ազգային մատենադարան, ԼԸ)։]
* Ա. Մարտիրոսյան, Փավստոս Բուզանդ։ Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր, Երևանի համալսարանի հրատարակչություն, էջք 35-44։
* [http://www.amazon.com/Armenian-Studies-Memoriam-Haig-Berberian/dp/B004QK3QY2 Anahit Perikhanian, Sur arménien buzand. In: Dickran Kouymjian (ed.), Armenian Studies in memoriam Haig Berberian, Lisboa: Calouste Gulbenkian Foundation, 1986, pp. 653-57. ASIN: B004QK3QY2]
* Գ. Տէր-Վարդանեան, Փաւստոս Բուզանդի հրատարակութիւններն ու ձեռագրերը, Հայկազեան հայագիտական հանդէս, Պէյրութ, 1999, էջ 9-63։
* Karen Yuzbashian. Sur les droits d'auteur de Pawstos Buzand.- Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 2000, էջ 99-118.
 
== Տեքստի թարգմանություններ ==
 
# Ստեփան Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը։
# [http://remacle.org/bloodwolf/historiens/faustus/histoire.htm Ն. Էմինի ֆրանսերեն թարգմանությունը. Faustus de Byzance. Bibliotheque historique en quatre livres, traduite pour la premiere fois de l'armenien en francais, par Jean-Baptiste Emine,- „Collection des historiens anciens et modernes de l'Armenie, publiee en francais.” par Victor Langlois", tome 1 (Paris, Librairie de Firmin Dido Freres, Fils et Cie, 1867), pp. 201-310.]
# Մ. Լաուերի գերմաներեն թարգմանությունը. Des Faustus von Byzanz Geschichte Armeniens. Aus dem Armenisch uebersetzt und mit einer Abhandlung uber die Geographie Armeniens eingeleitet von Dr. M. Lauer. Koln, Verlag der M. Dumont - Schauberg'schen Buchhandlung, 1879.
# Անգլերեն թարգմանություն. [http://catalog.hathitrust.org/Record/002169407 The epic histories attributed to P'awstos Buzand: (Buzandaran Patmut'iwnkʻ) / translation and commentary by Nina G. Garsoïan. Cambridge, Mass. : Distributed for the Dept. of Near Eastern Languages and Civilizations, Harvard University, by Harvard University Press, 1989. ISBN 0674258657]
# [http://vehi.net/istoriya/armenia/buzand/index.html «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանություն (ИСТОРИЯ АРМЕНИИ:ПОВЕСТИ БУЗАНДА)]
# Իտալերեն [https://books.google.am/books?id=Bsb0nQzju84C&printsec=frontcover P'awstos Buzand. Storia degli Armeni, introduzione a cura Gabriella Uluhogian, traduzione di Marco Bais e Loris Dina Nocetti. Note di Marco Bais, Mimesis, 1997 (Armeniaca Italica 2). ISBN 8885889883, 9788885889880]
# [http://rbedrosian.com/pbtoc.html P'awstos Buzand's History of the Armenians, Translated from Classical Armenian by Robert Bedrosian]
 
==Արտաքին հղումներ==
{{վիքիքաղվածք|Փավստոս Բուզանդ}}
* [http://vehi.net/istoriya/armenia/buzand/index.html «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանություն (ИСТОРИЯ АРМЕНИИ:ПОВЕСТИ БУЗАНДА)]
* [http://www.brepols.net/Pages/ShowProduct.aspx?prod_id=IS-9782503504551-1 R. W. Thomson. A bibliography of Classical Armenian Literature to 1500 AD. Brepolis-Turnhout, 1995, pp. 185-187. ISBN 978-2-503-50455-1]
* [https://books.google.am/books?id=Bsb0nQzju84C P'awstos Buzand. Storia degli Armeni, introduzione a cura Gabriella Uluhogian, traduzione di Marco Bais e Loris Dina Nocetti. Note di Marco Bais, Mimesis, 1997 (Armeniaca Italica 2). ISBN 8885889883, 9788885889880]
* [http://www.iranicaonline.org/articles/faustus- James R. Russell, «FAUSTUS». In: Encyclopaedia Iranica, Vol. IX, 1999]
{{Հայկական գիր և գրականություն}}
{{Միջնադարյան հայ պատմագիրներ և ժամանակագիրներ}}
 
{{DEFAULTSORT:Բուզանդ, Փավստոս}}