«Արման Հովհաննիսյան (երգիչ)»–ի խմբագրումների տարբերություն

== Կենսագրություն ==
 
'''Ծնվել''' է [[1980 թվական]]ի [[մայիսի 12]]-ին, Հայաստանի Հանրապետության [[Մասիս (քաղաք)|Մասիս քաղաք]]ում: Երգչի գործունեությունը սկսել է 12 տարեկան հասակից: Երգել է Մասիս քաղաքի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր մարզերով: Մասիսի միջնակարգ դպրոցը ավարտել է [[1997 թվական]]ին: 1996-1997 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մինչ 3-րդ կուրս սովորել է [[Սարգիս Թորոսյան]]ի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` [[Ռուբեն Մաթևոսյան]]ի դասարան: 2008 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրայի բաժինը: Առաջին ձայնասկավառակը` «Սեր և Հայրենիքն է», որը թողարկել է ուսանողական տարիներին: 2002 թվականից սկսել է համերգային գործունեությունը աշխարհով մեկ: Մենահամերգներով հանդես է եկել [[Երևան]]ում (2009 թվական, 2011 թվական), [[Լոս Անջելես]]ում (2011 թվական, 2013 թվական) և [[Փարիզ]]ում (2013 թվական): Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում և թողարկել ավելի քան 15 ձայնասկավառակ<ref>http://avproduction.am/?ln=am&page=person&id=976</ref>:
 
== Սինգլեր ==
Անանուն մասնակից