«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
{{Աուդիո հոդված|Hy-Կոմիտաս (Komitas).ogg|Սեպտեմբերի 28|4569091}}
'''Կոմիտաս''' ('''Սողոմոն Գևորգի Սողոմոնյան''', [[սեպտեմբեր 26]], [[1869]], [[Քյոթահիա]] - [[հոկտեմբեր 22]], [[1935]], [[Փարիզ]]{{ԱԾ}}), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թթ.թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թ.թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թ.թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-961896 թթ.թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թթ.թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:
 
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»<ref>[Կոմիտաս Վարդապետ, «Հայը ունի ինքնուրոյն երաժշտութիւն», տե՛ս Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ, երկու գրքով, գիրք Բ, աշխատասիրութեամբ Գուրգէն Գասպարեանի եւ Մարինէ Մուշեղեանի, «Սարգիս Խաչենց-փրինթինֆո» էջ 83-88:]</ref>:
 
=== Վաղ տարիներ (1869-1881) ===
 
Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է [[1869]] թվականի [[սեպտեմբերի 26]]-ին (նոր օրացույցով՝ [[հոկտեմբերի 8|հոկտեմբերի 8-ին]]) [[Փոքր Ասիա]]յի [[Քյոթահիա]] քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը<ref>Կոմիտաս Վարդապետ. «Կենսագրական գրառումներ»</ref>։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր [[Նախիջևան]]ի [[Գողթն]] գավառի [[Ցղնա (գյուղ)|Ցղնա]] գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն [[թուրքերեն]]։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր<ref name="ReferenceA">Կոմիտաս Վարդապետ. «Ինքնակենսագրություն»</ref>։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։
 
 
=== Աքսոր և վերջին տարիներ (1915-1935) ===
 
[[Հայոց Ցեղասպանություն|1915 թվականի ապրիլի 24]]-ին երիտթուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորեց Չանղր (Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու)։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոստանդնուպոլիս<ref name="ReferenceC"/>։
 
 
== Սկավառակագրություն ==
 
=== Ձայնապնակներ ===
[[Պատկեր:Mokats Mirza.ogg|մինի|[[Մոկաց Միրզա|«Մոկաց Միրզա»]] երգը Կոմիտաս Վարդապետի կատարմամբ]]
 
=== Ձայնասկավառակներ ===
 
* [[Լուսինե Զաքարյան]], «Կռունկ», Պարսեղյան Րեքորդս, [[1997]], [[ԱՄՆ]] ({{lang-en|Lousine Zakarian "Krounk". Produced & Distributed by PARSEGHIAN RECORDS, 1997, USA}})
* [[Լուսինե Զաքարյան]], «Սուրբ-Սուրբ», Պարսեղյան Րեքորդս, [[1999]], [[ԱՄՆ]] ({{lang-en|Lousine Zakarian "SOURP-SOURP". Produced & Distributed by PARSEGHIAN RECORDS, 1999, USA}})
 
{{քաղվածք|Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով…<ref>{{cite web | url=https://artsakhpress.am/arm/news/5680/komitasy-bnutyan-hrashqneric-e.html | title=«Կոմիտասը բնության հրաշքներից է» | accessdate=2017 Մայիս 26}}</ref>|[[Մարտիրոս Սարյան]]}}
 
== Գրականություն ==
* [https://garoun.am/?p=723 Տիգրան Մանսուրյան. Կոմիտաս, «Գարուն», 1969, 11]
 
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* [https://garoun.am/?p=723 Տիգրան Մանսուրյան. Կոմիտաս, «Գարուն», 1969, 11]
 
'''Գրքեր'''