«Լուսային մանրադիտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|339x339փքս|Ժամանակակից լուսային մանրադիտակ '''Լուսային մանրադիտակը,...»:
 
Տող 13.
Կա լուսային մանրադիտակների երկու հիմնական տեսակ՝ պարզ մանրադիտակ և բարդ մանրադիտակ։ Պարզ մանրադիտակը այն լուսային մանրադիտակն է, որն օգտագործում է միայն մեկ ոսպնյակ, ինչպես օրինակ՝ [[Խոշորացույց|խոշորացույցը]]։ Բարդ մնրադիտակներում օգտագործվում են մի քանի ոսպնյակներ առարկայի խոշորացումը մեծացնելու համար։ Այժմյան հետազոտական մանրադիտակների մեծամասնությունը բարդ մանրադիտակներ են, մինչդեռ ավելի էժան կոմերցիոն թվային մանրադիտակները պարզ, միաոսպյակ մանրադիտաներ են։ Բարդ մանրադիտակները կարող են բաժանվել մի քանի խմբի կախված ոսպնյակների դասավորությունից, արժեքից կամ նախատեսված նպատակից։
 
=== '''Բարդ մանրադիտակ''' ===
[[Պատկեր:Microscope compound diagram.png|ձախից|մինի|Բարդ մանրադիտակի դիագրամ]]
Բարդ մանրադիտակը օգտագործում է ոսպնյակներ առարկային մոտ, որպեսզի այն լույս հավաքի (կոչվում է օբյեկտիվ), որը կիզակետում է առարկայի իրական պատկերը մանրադիտակի մեջ։ Այնուհետև այդ պատկերը մեծացվում է մեկ այլ ոսպնյակի կամ ոսպնյակների խմբի կողմից (կոչվում է օկուլյար), որը դիտողին հնարավորություն է տալիս տեսնել առարկյի մեծացված պատկերը։ Բարդ ոսպնյակային համակարգը թույլ է տալիս ունենալ ավելի մեծ խոշորացում։ Շատ բարդ մանրադիտակներ ունեն մի քանի փոխվող օբյեկտիվներ, որը դիտողին հնարավորություն է տալիս արագ փոխել խոշորացումը։ Բարդ մանրադիտակը նաև հնարավորություն է տալիս ունենալ ավելի հարմարավետ և կարգավորվող լուսավորություն։
 
=== '''Այլ տեսակներ''' ===
Կան բարդ լուսային մանրադիտակների մի շարք տեսակներ, որոնք նախագծված են տարբեր նպատակներով։ Սրանցից որոշները միմյանցից տարբերվում են զուտ ֆիզիկական տեսքվ, որը սակայն նրանց թույլ է տալիս ունենալ որոշակի մասնագիտացում։ Դրանցից են՝
 
Տող 31.
== Պատմությունը ==
 
=== '''Գյուտը''' ===
Ամենահին մանրադիտակներն միաոսպնյակ խոշորացույցներ էին, որոնք ունեյին սահմանափակ խոշորացում։ Այդպիսինները թվագրվում են 13-րդ դարի։
 
Տող 38.
Համակցված մանրադիտակի փաստացի գյուտը անհայտ է, բայց շատ վարկածներ են առաջադրվել տարիների ընթացքում։
 
=== '''Հանրաճանաչությունը''' ===
[[Անտոնի վան Լևենհուկ|Անտոնի վան Լևենհուկը]] (1632-1724 թթ.) նշանավորվում է նրանով, որ նա մանրադիտակն առաջին անգամ բերել է կենսաբանական ոլորտ, չնայած որ 16-րդ դարում արդեն արտադրվում էին պարզ խոշորացույցներ։ Վան Լևենհուկի տնաշեն մանրադիտակները պարզ մանրադիտակներ էին շատ փոքր, բայց շատ հզոր միաոսպնյակներով։ Դրանք օգտագործման համար անհամար էին, սակայն վան Լևենհուկին հնարավորություն տվեցին տեսնել որոշակի մանրամասնություններով պատկերնոր։ Մոտ 150 տարի տևեց մինչև ստեղծվեցին այնպիսի բարդ լուսային մանրադիտակներ, որոնցով կարելի էր ստանալ նույն որակի պատկեր, ինչ վան Լևենհուկի մանադիտակներով, բազմակի ոսպնյակների կոնֆիգուրացիայի դժվարությունների պատճառով: 1850-ական թվականներին [[Ջոն Լեոնարդ Ռիդվել|Ջոն Լեոնարդ Ռիդվելը]] (John Leonard Riddell)՝ [[Թուլանի համալսարան|Թուլանի համալսարանի]] (Tulane University) քիմիայի պրոֆեսորը, ստեղծեց առաջին գործածական երկոսպնյակ մանրադիտակը, երբ կատարում էր ամենավաղ և ամենածավալուն Ամերիկյան մանրադիտակային [[Խոլերա|խոլերայի]] հետազոտությունները։
 
=== '''Լուսավորման տեխնիկա''' ===
Թեև հիմնական մանրադիտակային տեղխնոլոգիաները և օպտիկան հայտնի էին շուրջ 400 տարի, միայն վերջերս է մշակվել նմուշի լուսավորման մեթոդները, որոնք ապահովում են այսօր գույություն ունեցող բարձր որակի պատկերներ։
 
Տող 69.
Պտտվող սկավառակն այն մասն է, որը պտտում է օբյեկտիվների հավաքակազմը։ Դրա շնորհիվ դիտորդը կարողանում է փոփոխել օբյեկտիվները։
 
=== '''Օբյեկտիվ''' ===
[[Պատկեր:Immersionsvorteil.svg|մինի|313x313փքս|Ճարպընկղմամբ աշխատող օբյեկտիվի աշխատանքի սկզբունքը]]
Հասարակ բարդ մանրադիտակի ստորին հատվածում տեղակայված են մեկ կամ մի քանի օբյեկտիվների, որոնք նմուշից կլանում են լույսը։ Սովորաբար օբյեկտիվը գլանաձև կառույց է, որն իր մեջ պարունակում է մեկ կամ մի քանի ոսպնյակներ։ Հաճախ պտտվող սկավառակի վրա լինում են երեք օբյեկտիվներ։ Մանրադիտակի օբյեկտիվները բնութագրվում են երկու պարամետրով՝ խոշորցում և թվային բացվածք։ Նախկինում օբյեկտիվի խոշորացումը տատանվում էր 5×-ից 100×, սակայն այսօր այդ ցուցանիշը բավականին մեծացել է։
Տող 75.
Որոշ մանրադիտակներում կան հատուկ ճարպաընկղմամբ կամ ջրընկղմամբ օբյեկտիվներ, որքն թույլ են տալիս ստանալ ավելի մեծ տարրալուխում՝ մեծ խոշորացման դեպքում։
 
=== '''Պտուտակներ''' ===
Պտուտակները օգտագործում են առարկայակիր սեղանիկը շարժելու համար։ Դա թույլ է տալիս կիզակետել նմուշտ ճիշտ տեղում։ Սովորաբար լինում են երկու պտուտակներ՝ մակրոպտուտակ և միկրոպտուտակ։ Մակրոպտուտակի տատանման լայնույթը ավելի մեծ (կոպիտ կիզակետում), իսկ միկրոպտուտակինը՝ շատ ավելի փոքր (ճժգրիտ կիզակետում)։
 
=== '''Առարկայակիր սեղանիկ''' ===
Առարկայակի սեղանիկը նմուշակիր ապակին դրա վրա տեղադրելու համար է։ Նրա կենտրոնում կա ծակ, որի միջով լույսը անցնում է և լուսավորում նմուշը։ Սովորաբար դրա վրա լինում է փոքրիկ բազուկ նմուշակիր ապակին ֆիքսելու համար (նմուշակիր ապակին սովորաբար լինում է 25×75 մմ)։
 
Տող 85.
Բոլոր սեղանիկները շարժվում են ուղղահայաց՝ վերև և ներքև։ Սեաղանիկները նաև շարժվում են հորիզոնի երկու առանցքներով, սովորաբար դա կատարվում է պտուտակներով։ Այս շարժումները թույլ են տալիս նմուշը մանրազնին ուսումնասիրել։
 
=== '''Լույսի աղբյուր''' ===
Որպես լույսի աղբյուր կարող են հանդիսանալ շատ աղբյուրներ։ Հասարակ մանրադիտակներում օգտագործվում է հայելի լույսը նմուշի վրա գցելու համար։ Սակայն շատ մանրադիտակներ ունեն իրենց սեփական կարգավորվող և կառավարելի լույսի աղբյուրը։ Հաճախ օգտագործվում են հալոգենային լամպետ, սակայն ժամանակի հետ մեկ տեղ ավելի կիրառելի են դառնում լուսադիոդային լամպերը (LED) և լազերները։ Քյոլերի լուսավորման մեթոդը պահանջում է ավելի թանկ ուսավորման սարքավորումներ և տեխնիկական հավելումներ։
 
=== '''Կոնդենսատոր''' ===
Կոնդենսատորը այն ոսնյակն է, որը կիզակետում է լույսը նմուշի վրա։ Այն տեղադրված է լույսի աղբյորի և նմաւշի միջև։ Կոնդենսատորը նաև անվանում են լույսի խտաչուցիչ։ Կոնդենսատորը կարող է ներառել նաև այլ հատկություններ, օրինակ՝ դիաֆրագմա կամ զտիչներ, լուսավորության որակը եւ ինտենսիվությունը կառավարելու համար։
 
Տող 105.
 
== Տարրալուծում ==
[[Տարրալուծման ուժ|Տարրալուծման ուժը]] երկու օբյեկտները առանձին-առանձին ցույց տալու օպտիկական սարքի ունակությունն է։ Լուսային մանրադիտակի տարրալուծող ուժը մոտավորապես 0.2 միկրոմետր (մկմ) է` մի փոքր բակտերային բջջի չափ: Սա սահմանափակում է օգտակար խոշարացումը մոտ1000×մոտ 1000×:  Ավելի մեծ խոշորացումը պատկերը դարձնում է աղոտ:<br />
<br />
 
== Գրականություն ==