'''Օդակայանի''' հիմնական մասը հսկայական թռիչքադաշտն է, որտեղից մեկնարկում և որտեղ վայրէջք են կատարում [[ինքնաթիռ]]ները։ Սովորաբար օդակայանները կառուցում են քաղաքներից բավականաչափ հեռու, որպեսզի ինքնաթիռների աղմուկը չխանգարի քաղաքի բնականոն կյանքը, և չզբաղեցվեն քաղաքների կենսականորեն անհրաժեշտ [[տարածք]]ները։
Միջազգային օդանավակայաններնօդակայաններն աշխատում են [[օր]] ու [[գիշեր]]՝ սպասարկելով ինքնաթիռները և ժամանող ու մեկնող ուղևորներին։ Աշխարհի խոշորագույն օդանավակայաններովօդակայաններով յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում անցնում են ավելի քան կես միլիոն ուղևորներ։ ՕդանավակայաններիՕդակայանների մեծ մասում ստեղծված են իրենց ուղերթին սպասող ուղևորների սպասարկման, գնումների, բանկի ծառայություններից օգտվելու, սնվելու և այլ հնարավորություններ։ Շատերը հանդերձված են վիթխարի փոխակրիչներով, որոնք ուղևորներին փոխադրում են մի շենքից մյուսը կամ անցագրային կետ, որտեղից նրանք ուղևորվում են դեպի ինքնաթիռ։ [[Բետոն]]ից, ապակուց ու [[մետաղ]]ից կառուցված շենքն օդանավակայանիօդակայանի կայարանաշենքն է։ [[Աշտարակ]]ը հրամաններ արձակելու գլխավոր վայրն է՝ կարգավարական կետը, որտեղից կարգավարը (դիսպետչեր) ռադիոյով կապ է հաստատում օդանավերի հետ, ցուցումներ տալիս, թե որ թռիչքուղում վայրէջք կատարեն կամ երբ սկսեն թռիչքը, հաղորդում է [[եղանակ]]ի տեսությունը։ Ռադիոտեղորոշիչի էկրանների վրա կարգավարը շրջապատի օդային տարածությունը տեսնում է մի քանի կիլոմետր շառավղով։ Դա նրան օգնում է ղեկավարելու [[ինքնաթիռ]]ի վայրէջքը, եթե օդաչուներին խանգարում է խիտ [[մառախուղ]]ը կամ ամպամածությունը։ Թռիչքադաշտում գտնվող մի շարք խայտաբղետ տնակները նույնպես ռադիոկայաններ են, որոնց ուղարկած ազդանշանների օգնությամբ [[օդաչու]]ները գտնում են դեպի օդանավակայանօդակայան տանող երթուղին։ Կայարանաշենքի առջևի բետոնածածկ ընդարձակ հրապարակում կանգնած են ինքնաթիռները, որոնցից մի քանիսի կողքին հռնդում են [[վառելիք]]ով բեռնավորված վիթխարի ավտոցիստեռններ։ Դրանք ինքնաթիռը լիցքավորում են վառելիքով։ Այլ ինքնաթիռների մոտ կանգնած են բեռնատար ավտոմեքենաներ ու փոխակրիչներ, որոնց ժապավենով դեպի ինքնաթիռ են սողում բեռները։ Ուղևորներն ինքնաթիռին մոտենում են [[ավտոբուս]]ներով կամ անմիջապես՝ կայարանաշենքի հատուկ ելքերով։
Միջազգային օդանավակայաններումօդակայաններում աշխատում են հազարավոր բանվորներ, որոնք զբաղված են շենքերը և շրջակայքը մաքրելով, ինքնաթիռները վառելանյութով լիցքավորելով և տեխնիկապես սպասարկելով, բեռներն ու ուղեբեռները բեռնաթափելով ու բարձելով, ինչպես նաև թռիչքի մեկնող ուղևորների համար ուտելիք և անհրաժեշտ պարագաներ պատրաստելով։ ՕդանավակայանիՕդակայանի այլ ծառայողներ ուղևորներին սպասարկում են մինչև թռիչքը։ ՕդանավակայանումՕդակայանում գործում են հատուկ ծառայություններ՝ կարգավարական կետը, ներգաղթի և անձնագրային հսկողությունը, մաքսատունը, բժշկական սպասարկումը։ Անվտանգության ծառայությունը զննում է ուղևորներին, ստուգում է [[ուղեբեռ]]ները կամ ռենտգենանկարահանում է դրանք՝ թաքցված պայթուցիկ նյութեր, [[զենք]] կամ թմրանյութեր հայտնաբերելու նպատակով։
== Հայաստանի օդանավակայաններօդակայաններ ==
[[Հայաստան]]ում գործում են [[Զվարթնոց միջազգային օդանավակայան|Զվարթնոց]], [[Էրեբունի (օդանավակայան)|Էրեբունի]], [[Շիրակ (օդանավակայան)|Շիրակ]] և այլ օդանավակայաններ։օդակայաններ։
== Ռեկորդակիր օդանավակայաններօդակայաններ ==
* Աշխարհում ամենախոշորը [[Սաուդյան Արաբիա]]յում գտնվող «Քինգ Հալիդ» միջազգային օդանավակայաննօդակայանն է, որն զբաղեցնում է 225 կմ<sup>2</sup> տարածք։
* Ամենամեծ թողունակությունն ունի [[ԱՄՆ]]-ի «[[Չիկագո]]» միջազգային օդանավակայանըօդակայանը, որն ամեն տարի սպասարկում է ավելի քան 67 միլիոն ուղևորի։
* Տարածքների պակասության պատճառով [[Հոնկոնգ]]ի միջազգային օդանավակայաննօդակայանն ստիպված կառուցել են [[ծով]]ից նվաճված հողատարածքի վրա։
{{ՀՍՀ}}
|