«Կյանքի միջին տևողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|Տղաարդկանց ԿՄՏ (2007 թվական) Պատկեր:Female Life Expectancy.png|thumb|Կանանց ԿՄՏ (2007 թվակ...»:
(Տարբերություն չկա)

11:08, 9 Մայիսի 2019-ի տարբերակ

Կյանքի միջին տևողությունը կարևոր ցուցանիշ է, որն արտահայտում է բնակչության կյանքի տևողությունն ըստ մահացության տվյալների: ԱՀԿ-ն հայտնել է, որ կյանքի տեւողությունը ամբողջ աշխարհում ավելացել է։ Ըստ գլոբալ միջին հաշվարկների՝ 2012 թվականին ծնված աղջիկների կյանքի ակնկալվող տեւողությունը կազմում է 73 տարի, իսկ տղաներինը՝ 68։ Սա 6 տարով ավելի է, քան 1990թ. ծնված երեխաների կյանքի միջին տևողությունը։

Տղաարդկանց ԿՄՏ (2007 թվական)
Կանանց ԿՄՏ (2007 թվական)

Համաձայն ԱՀԿ-ի ամենամյա վիճակագրական հաշվետվության՝ ավելի մեծ առաջընթացի հասել են քիչ եկամուտներ ունեցող երկրները (միջինը 9 տարի)։ 1990-2012 ժամանակահատվածում կյանքի տեւողության աճի ամենաբարձր ցուցանիշը գրացվել է հետևյալ 6 երկրներում. Լիբերիա 20 տարով (42-ից 62 տարեկան), Եթովպիա (45-ից 64 տարեկան), Մալդիվյան կղզիներ (58-ից 77տարեկան), Կամբոջա (54-ից 72 տարեկան), Թիմոր - Լեստե (50-ից 66 տարեկան), Ռուանդա (48-ից 65 տարեկան)։

Ընդ որում, 2012թ-ին ծնված տղաների ակնկալվող կյանքի տեւողությունը որևէ մեծ եկամուտներ ունեցող երկրում կազմում է մոտ 76 տարի, 16 տարով ավելի, քան քիչ եկամուտներ ունեցող երկրներում ծնված տղաներինը (60 տարի)։ Աղջիկների համար այս տարբերությունը ավելի մեծ է. բարձր եկամուտ ունեցող երկրներում 82, իսկ քիչ եկամուտ ունեցողներում՝ 63 տարի, ինչը կազմում է 19 տարի։

Կանանց կյանքի տեւողությունը՝ անկախ իրենց բնակության վայրից, ավելի է, քան տղամարդկանցը։ Մեծ եկամուտներ ունեցող երկրներում կանանց եւ տղամարդկանց կյանքի տեւողության միջեւ տարբերությունը ավելի մեծ է. կանայք 6 տարի ավել են ապրում։ Եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներում այս տարբերությունը կազմում է 3 տարի։

Կանանց կյանքի ամենաերկար տևողությունն արձանագրվել է Ճապոնիայում, որին հաջորդում են Իսպանիան, Շվեյցարիան և Սինգապուրը։ Ցուցակը գլխավորող 10 երկրներում կանանց կյաքի տևողությունը կազմել է 84 տարի և ավելի։ 9 երկրներում տղամարդկանց կյանքի տեւողությունը կազմում է 80 տարի և ավելի, և այս ցուցակը գլխավորում են Իսլանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան[1][2]:

  1. [1]
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Biographical» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: