«Սուեզի ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «հետք» և ոչ «հայտնի» արմատից
No edit summary
Տող 24.
 
== Ծրագրեր ==
Այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էին վիթխարի ֆինանսական միջոցներ, որոնցից զուրկ էր Եգիպտոսը։ Եգիպտական կառավարությունը դիմեց ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարություններին։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը հայտնեց, որ պատրաստ է Եգիպտոսին տրամանադրել 200 մլն ԱՄՆ դոլար վարկ ամբարտակի կառուցման առաջի փուլի համար։ Եվս 70 միլիոն ԱՄՆ դոլար համաձայնեցին տրամադրել [[ԱՄՆ-]]-ն և Անգլիան։ Սակայն ԱՄՆ-ն, Անգլիան և Վերակառուցման և զարգացման բանկը հենց այնպես չէին տրամադրում այս գումարը։ Նրանք դրա դիմաց Եգիպտոսից երաշխիքներ էին պահանջում, որ նա կապված կմնա Արևմուտքի հետ և չի փորձի նայել խորհրդային բլոկի կողմը։
 
Բացի այդ, նրանք երաշխիքներ էին ուզում, որ [[Կահիրե]]ն կմիանա [[Բաղդադ]]ի ռազմական պակտին, որը Եգիպտոսում համարում էին հետադիմաական վարչակարգերի ագրեսիվ խմբավորում և վճռականորեն մերժում էին նրան միանալ։ Համոզվելով, որ իրեն չի հաջողվի փոխել Եգիպտոսի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացրեց Եգիպտոսին, որ հրաժարվում են նրան տրամադրել խոստացած 270 միլիոն վարկը։ Սակայն Եգիպտոսի կառավարությունը [[Գամալ Աբդել Նասեր]]ի գլխավորությամբ չվհատվեց և ի պատասխան Արևմուտքի այս որոշման՝ 1956 թվականի [[հուլիսի 26]]-ին դիմեց անսպասելի քայլի. ազգայնացրեց Սուեզի ջրանցքի ընկերությունը։