«Գեորգի Լեոնիձե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
 
== Ստեղծագործություն ==
Գրական գործունեությամբ Գեորգի Լեոնիձեն զբաղվել է [[1916 թվական]]ից։ [[1918 թվական]]ին դարձել է վրացի սիմվոլիստների «Կապույտ եղջյուրներ» գրական խմբակի անդամ, սակայն շուտով հեռացել է։ 1924—19251924-1925 թվականներին գրել է քնարական ստեղծագործություններ՝ «Նինոցմինդայի գիշերը», «Ղփչաղի ժամադրությունը», «Խայտահավ» և այլն։
 
1920-ական թվականների վերջին Լեոնիձեն, հնարավոր է, ստիպված է եղել անդրադառնալ սոցիալիզմի թեմային («Գիշերը Զագէսի վրա», «Իորիի ափերին»)։ 1936 թվականի ողբերգությունը, երբ բռնաճնշումների ենթարկվեց նրա եղբայրը՝ մանրէաբան [[Լեոն Լեոնիձե]]ն, Գեորգի Լեոնիձեին դրդեց ստեղծել իր հավատարմությունն ու հպատակությունն արտահայտող բանաստեղծությունների շարք, որ «համակված էր խորհրդային խոր հայրենասիրությամբ» («Հայրենիքիս եմ երգում» (1936), «Լենինին» (1936), «Ստալին. մանկություն և պատանեկություն» (1939)։