«Միաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Միաս''' (ռուս.՝ Миасс ), քաղաք Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում, Միասի քաղաքային օկրուգի վարչական կ...»:
(Տարբերություն չկա)

12:19, 8 Մայիսի 2019-ի տարբերակ

Միաս (ռուս.՝ Миасс ), քաղաք Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում, Միասի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը: Բնակչությունը կազմում է 151,275 մարդ (2019): Գտնվում է Միաս գետի ափին, Իլման լեռան ստորոտում, Չելյաբինսկի շրջկենտրոնից 96 կմ արևմուտք:


Պատմություն

Հիմնադրվել է 1773 թվականին որպես պղնձաձուլական գործարանին կից ավան և անվանվել Միաս գետի անունով: Քաղաք է 1926-ից:

Արդյունաբերություն

ՍԱՀՄ արդյունաբերական, մշակութային և գիտական խոշոր կենտրոններից է, երկաթուղային հանգույց։ Մեքենաշինության (ավտոմոբիլաշինություն՝ «Ուրալ» ռազմական ավտոմոբիլներ, տրակտորներ, հաստոցներ, ճանապարհային մեքենաներ և այլն) կենտրոն: Միասի մոտ է Իլմենի արգելոցը: Զարգացած է նաև շինանյութերի արտադրությունը (մետաղակոնստրուկցիաների, խոշորպանելային տնաշինության, գիպսե իրերի, աղյուսի գործարաններ), թեթև և սննդի արդյունաբերությունը (մանվածքագործվածքային, կոշիկի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, կաշվի գործարան, մսի կոմբինատ, ալրաղաց գործարան, կաթի կոմբինատ և այլն)։ Կան ՊՇԷԿ, ԶԷԿ-եր, փայտամշակման կոմբինատներ։