«Սեդովի փողոց (Դոնի Ռոստով)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 9.
Փողոցն անվանվել է ռուս բևեռախույզ, հիդրոգրաֆ [[Գեորգի Սեդով|Գեորգի Յակովլևիչ Սեդովի]] (1877-1914) պատվին։ Նա ավարտել է [[Դոնի Ռոստով]]ի ծովագնացության դասընթացները, ապա՝ Ծովային կորպուսը։ 1902 թվականից կատարել է ջրագրական, աշխարհագրական, քարտեզական աշխատանքներ [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ում, [[Կոլիմա (գետ)|Կոլիմա]]յի գետաբերանում, [[Կասպից ծով]]ում, Նոր երկիր և Ֆրանց Յոսիֆի երկիր կղզեխմբերում, ճշտել այդ վայրերի քարտեզները, հատկապես Նոր երկրի ափագիծը։ [[Ռուս-ճապոնական պատերազմ (1904-1905)|Ռուս-ճապոնական պատերազմ]]ի ժամանակ եղել է ականակրի հրամանատար։ 1914 թվականին սահնակներով ուղևորվել է դեպի [[Հյուսիսային բևեռ]] և Ռուդոլֆի կղզուն չհասած մահացել է<ref>{{Cite web |url=https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/264 |title=Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջեր 264}}</ref>։
[[Դոնի Ռոստով]]ի Սեդովի և Նիժնեբուլվարնայա փողոցների միջև գտնվող պուրակում տեղադրված է Գեորգի Սեդովի հուշարձանը<ref>{{cite web | url=http://foretime.ru/sedov-rostov/ | title=Памятник Седову Г.Я. | accessdate=2019 Մայիս 8}}</ref>։ Սեդովի փողոց, 8 հասցեով գործում է [[Ռոստովի ծովագնացական դասընթացների շենք|Ջրային տրանսպորտի ինստիտուտը]], որը կոչվում է Գ. Յ. Սեդովի անունով<ref>{{cite web | url=http://iwtsedov.ru/kontakty/ | title=Институт водного транспорта имени Г.Я. Седова – филиал ФГБОУ ВО «Государственный морской университет имени адмирала Ф.Ф. Ушакова». | accessdate=2019 Մայիս 8}}</ref>։
== Ծանոթագրություններ ==
|