«Գեղամ Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 8.
Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» և այլն)։ Տպագրվել է [[1919]] թ.-ից։ [[1925]] թվականին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», [[1930]] թվականին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» ([[1933]] թ.), «Միջօրե» ([[1935]] թ.), «Գյուլնարա» ([[1935]] թ.), «Բանաստեղծություններ» ([[1940]] թ.), «Բալլադներ» ([[1944]] թ.), «Հատընտիր» ([[1951]] թ.), «Քրիզանթեմ» ([[1968]] թ., [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» ([[1928]] թ.) ժողովածուն, «Օտար մարդը» ([[1929]] թ.) վիպակը, «Երեք երգ» ([[1936]] թ.), «Գրիգոր Դերեն» ([[1967]] թ.) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» ([[1950]] թ.) չափածո վեպը և թատերգություններ։
 
Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի ստեղծած բալլադները («Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Գրել է նաև մանուկների համար։ Հայերեն է թարգմանել է [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկինի]], [[Միխայիլ Լերմոնտով|Մ. Լերմոնտովի]], [[Հայնրիխ Հայնե|Հ. Հայնեի]], [[Իլյա Ճավճավաձե|Ի. Ճավճավաձեի]], Ի. Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև [[Մարկ Տվեն|Մ. Տվենի]] «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովուրդների լեզուներով։ Մահացել է 1976 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանում:bahfgughdkgxgkzgk bxhldogxoh first get hell djvarԵրևանում։
 
== Երկերի մատենագիտություն ==