«Սաշա Օգանեզաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
| Occupation = Քամանչահար, երաժշտագետ, մանկավարժ
}}
'''Սաշա Օգանեզաշվիլի''' (իսկական անունը և ազգանունը՝ '''Ալեքսանդր Արշակի Օհանյան''', [[1889]], [[Սողանլուղ]], [[Վրաստան]]-[[մայիսի 31]], [[1932]], [[Թիֆլիս]]), [[հայ]] խորհրդային քամանչահար, երաժշտագետ և մանկավարժ։[[մանկավարժ]]։
 
== Կենսագրություն ==
7 տարեկանից մասնակցել է հոր, ապա և այլ սազանդարական խմբերին, նվագել [[տիպլիպիտո]], ապա երգել, վարժվել [[դուդուկ]]ի ու [[քամանչա]]յի նվագին։ [[Բաքու|Բաքվում]] որպես մենակատար աշխատել է [[Անտոն Մայիլյան|Անտոն Մայիլյանի]] «Արևելյան նվագախմբում», [[Թիֆլիս]]ում հաճախ հանդես է եկել նշանավոր աշուղ [[Հազիրի]]ի խմբում։ [[1905]] թվականին ադրբեջանական երգիչ Ջ․ Կարյագդօղլու և թառահար Կ․ Փիրումովի հետ համերգներով շրջագայել է [[Անդրկովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում ու [[Իրան]]ում, մասնակցել գրամոֆոնային գրառումների։ Ուսումնասիրելով մերձավորարևելյան լեզուները և ժողովրդական երաժշտությունը՝ մասնագիտացել է մուղամների արվեստում, ներդրել քառալար քամանչան։ [[1909]] թվականից [[Անդրկովկաս]]ի և [[Իրան]]ի քամանչահարները Օգանեզաշվիլուց փոխառել են նաև քամանչայի լարվածքը։ [[1910]] թվականից սկսել է ստեղծագործել, գրել է «Ֆահրադ և Շիրին» երգային օպերան (ժողովրդական գործիքների նվագակցությամբ կատարվել է [[1911]] թվականին, [[Բաքու|Բաքվում]])։ [[1912]] թվականին «Սպորտ-ռեկորդ» ֆիրման ձայնագրել է «Չարգյահ», «Ռասա», «Հեջազ» և այլ մուղամների, հայկական ժողովրդական երգերի («Կռունկ», «Մայր [[Արաքս]]ի ափերով» և այլն) և քրդական «Դլո» թվականի նրա մենակատարումները։ [[1924]] թվականից մասնակցել է [[Թիֆլիս]]ի [[Հայարտուն|Հայարտան]] աշխատանքներին, [[1926]] թվականին [[Երևանի կոնսերվատորիա]]յում հիմնադրել «արևելյան ֆակուլտետ», դասավանդել է արևելյան երաժշտության տեսություն և ժողովրդական նվագարաններ (աշակերտներից են՝ [[Արամ Մերանգուլյան]], [[Գուրգեն Միրզոյան (քամանչահար)|Գուրգեն Միրզոյան]])։ [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ի օժանդակությամբ ստեղծել է նվագախումբ, ղեկավարել Երևանի Ռադիոյի ժողգործիքների անսամբլը։ [[1927]] թվականի [[հունիս]]ին խորհրդային երաժիշտների խմբում մասնակցել է [[Ֆրանկֆուրտ|Մայնի Ֆրանկֆուրտի]] համաշխարհային երաժշտական ցուցահանդեսին, մինչև [[հոկտեմբեր]] աշխատել [[Բեռլին]]ի ֆոնդարխիվում, արևելյան երաժշտության մասին կարդացել դասախոսություններ, [[1928]] թվականին մասնակցել [[Սանկտ Պետերբուրգ]]ում հայկական և պարսկական երաժշտության համերգներին։ Օգանեզաշվիլին հեղինակ է [[Անդրկովկաս]]ի և [[Իրան]]ի մոնոդիկ երաժշտության հարցեր շոշափող մի շարք հոդվածների։
 
== Գրականություն ==
* Գևորգյան Գ., Սաշա Օգանեզաշվիլի, Երևան, 1973:
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=510}}
 
{{DEFAULTSORT:Օգանեզաշվիլի, Սաշա}}
 
[[Կատեգորիա:1889 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Վրաստանում ծնվածներ]]