«Համատարած Աշխարհացույց»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ (+տես նաև)
չ (Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
[[Պատկեր:Askharhatsuits.jpg|300px|thumb|Համատարած Աշխարհացույց]]
'''Համատարած Աշխարհացույց''' — առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը, որը պարունակում է թե երկրի և թե աստղային երկնքի մասին տեղեկություններ։<ref name=astgh>{{cite book|title=Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր|author=Վանիկ Աթոյան|publisher=«Դիզակ պլյուս» հրատարակչություն|location=Ստեփանակերտ|year=2009|isbn=9789939800677}}</ref> Տպագրվել է [[Հոլանդիա|Հոլանդիայի]]յի [[Ամստերդամ|Ամստերդամ]] քաղաքում [[1695]] թվականին<ref name=astgh>< /ref> [[Թովմաս Վանանդեցի|Թովմաս Վանանդեցու]] կողմից։ Այն [[Եվրոպա]]յում տպագրված առաջին [[քարտեզ]]ներից է, որն ունի աշխարհագրական աստիճանացույց։
 
== Ստեղծումը ==
 
Տպագրվել է [[1695]] թվականին: Նրա տպագրման մասնակցել են [[Գողթան]] գավառի [[Վանանդա]] գյուղից չորս հայ բնակիչներ, և այն տպագրվել է Ամստերդամի հայկական տպարանում:<ref name=astgh>< /ref> Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մաթևոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը ([[Թովմաս Վանանդեցի]]), Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: [[Քարտեզ]]ը պղնձի վրա փորագրել են Ադրիանուս և Պետեր Շխոենբեկ Եղբայրները: Նրանք մինչև այդ փորագրել էին Եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ:
 
== Կազմությունը ==
Համեմատաբար ճիշտ են պատկերված եվրոպական երկրները: Կարևոր նշանակություն ունի «Համատարած Աշխարհացույց»-ի անունների [[հայերեն]] տառադարձությունը, որը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված [[քարտեզ]]ներում օտար անունների տառադարձության համար: «Համատարած Աշխարհացույց»-ի հետ են կապվում առաջին [[հայերեն]] [[քարտեզագրություն|քարտեզագրական]] տառատեսակները: «Համատարած Աշխարհացույց»-ը հայկական [[Վերածնունդ|Վերածննդի]] գիտության և արվեստի լավագույն նմուշն է: [[Վերածնունդ|Վերածննդի]] ժամանակաշրջանի արվեստին բնորոշ է շրջանակից դուրս տարվա չորս եղանակների պատկերումը, որտեղ արտացոլվել է հին հունական դիցաբանութունը: «Համատարած Աշխարհացույց»-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ:
 
Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա: Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով: Ընդ որում, [[Արեգակ]]ը պատկերված է որպես չորրորդ [[մոլորակ]]: Նրա մեջ ընդգրկված են 57 [[համաստեղություն]]ների նկարները իրենց անվանման հետ միասին<ref name=astgh>< /ref>:
 
==Աղբյուրներ==
31 725

edits