«Թովմաս Նազարբեկյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[1855]] թվականին։ Ավարտել է ռազմական գիմնազիան։ 1877-1878 թվականներին մասնակցել է ռուս-թուրքական, իսկ 1904-1905 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին։ 1907-1914 թթ. պաշտոնաթող է գեներալ-մայորի աստիճանով։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, [[1914]] թվականի հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ [[1916]] թվականի նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ [[1915]] թվականի ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի։
 
[[1917]] թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը [[1918]] թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը [[Վանաձոր]]ի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։
* 1915 թ. հունիսի 15-ին Ս. Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի շքանշանով
* 1916 թ. հունիսի 10-ին Ս. Վլադիմիրի շքանշանի 2-րդ աստիճանի շքանշանով
 
== Երկեր ==
* Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թվականի նոյեմբեր-1918 թվականի հուլիս), Երևան, 1994:
 
== Արտաքին հղումներ ==
195 876

edits