«Վելիկի Պրեսլավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Քաղաքի մեծ թափով աճը, վիթխարի շինությունների առկայությունը վկայում են, որ Պրեսլավը եղել է արևմտյան կիսագնդի ամենամեծ ու ամենակարևոր կենտրոնների իսկական մրցակից: Մշակութային առումով հիշարժան է հատկապես Պրեսլավի գրական դպրոցը, որը [[886 թվական]]ին հիմնադրվել էր Պլիսկայում և 893-ին արքունիքի հետ տեղափոխվել Պրեսլավ: Այստեղ էին գործում ժամանակի մեծագույն բուլղար գրողները՝ Յոհան Եպարխը, Կոնստանտին Պրեսլավցին, Սևասքեմ Խիզախը (Չեռնորիզեց Խրաբրը)... Ամենայն հավանականությամբ՝ հենց Պրեսլավի գրական դպրոցում է 10-րդ դարում զարգացել կյուրեղյան գրչագրությունը: Քաղաքը հռչակվել էր նաև խեցեղենի արհեստանոցներով, որոնք արտադրում էին արվեստի գործեր, ջնարակված հախճասալիկներ, խեցեղեն սրբապատկերներ, իկոնոստասներ ...
 
Քաղաքի ճակատագիրը բեկվել է 960-ական թվականների վերջին, երբ նրա վրա հարձակվել են Կիևյան Ռուսիայի իշխան Սվյատոսլավի, այնուհետև՝ բյուզանդական կայսր Իոհան Ցիմիսքեսի /Հովհաննես Չմշկիկի/ զորքերը, որոնք թալանել ու այրել են քաղաքը՝ գանձարանի գանձերի հետ մեկտեղ իրենց հետ տանելով Սիմեոնի գրադարանի գրքերը: Ասեն եղբայրների ապստամբությունից հետո Պրեսլավի դերը մասամբ վերականգնվել է. Իվան Ասենը երկիրը կառավարում էր [[Վելիկո Տիռնովո|Տիռնովո]]յից, Պետերը՝ Պրեսլավից: Բայց ի վերջո մայրաքաղաք ընտրվեց Տիռնովոն, և Պրեսլավն աստիճանաբար դատարկվեց: [[XIII դար]]ի վերջում թաթարական արշավանքների հետևանքով քաղաքը վերջնականապես ավերվեց, և նրա վերջին բնակիչներն էլ տեղափոխվեցին այնտեղ, ուր ներկայիս Վելիկի Պրեսլավն է:
[[Անտարկտիդա]] աշխարհամասի [[Հարավային Շետլանդական կղզիներ|Հարավշետլանդական կղզիներ]]ից Լիվինգստոնի մեծ ժայռը Բուլղարիայի միջնադարյան մայրաքաղաքի պատվին անվանակոչվել է Պրեսլավ: