«Նիդերլանդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
====== Միջնադար ======
Վաղ միջնադարում Նիդերլանդների տարածքում ձևավորվել էին երեք ցեղային միություններ. [[ֆրիզ]]ները, որոնք բնակվում էին ափամերձ շրջաններում և զբաղվում ծովային առևտրով, [[սաքս]]երը՝ արևելքում, և [[ֆրանկներ]]ը հարավային մասում։
[[Պատկեր:1593 Germania Inferior de Jode.jpg|մինի|250px|Նիդերլադների քարտեզը (ստեղծված 1593 թ.թվականին)]]
[[481]] թ.թվականին ֆրանկական ցեղերը, Կլոդեվիկ I-ի գլխավորությամբ, միավորվեցին և գրավեցին [[Գալիա]]յի (ներկայիս [[Ֆրանսիա]]յի) մեծ մասը՝ ստեղծելով [[Ֆրանկական պետություն]]ը: Վերջինիս կազմի մեջ մտավ Նիդերլանդների տարածքի զգալի մասը (ֆրիզներին և սաքսերին հպատակեցնել ֆրանկներին հաջողվեց ավելի ուշ միայն՝ [[Կարլոս Մեծ]]ի (768–814) ժամանակ)։ Այս շրջանում Նիդերլանդներում սկսեցին արմատավորվել ֆեոդալական հարաբերություններ և տարածվեց [[քրիստոնեություն]]ը:
 
'''Ֆեոդալական իշխանությունների կազմավորումը'''
 
[[10-րդ դար|10]]-ից [[14-րդ դար|14-րդ]] դդ.դարերում Նիդերլանդներում ձևավորվեցին մի շարք աշխարհիկ և եկեղեցական ֆեոդալական իշխանություններ, որոնցից էին Հոլանդիայի, [[Զեյլանդ]]ի, [[Ֆրիզլանդ]]ի, [[Բրաբանտ]]ի, [[Լիմբուրխ]]ի և [[Խրոնինգեն]]ի [[կոմսություն]]ները, ինչպես նաև մեծ թվով մանր տիրույթներ։ Այս իշխանությունները հպատակվում էին օտար միապետերի ու դուքսերի, սակայն գործնականում հանդես էին գալիս որպես ինքնուրույն իշխանություններ։
 
[[12-րդ դար]]ում զարգացում են ապրում տնտեսությունը, առևտուրը և երկրագործությունը։ Զարգանում են նաև քաղաքները, որոնք կարևոր դեր են խաղում որպես առևտրաարհեստավորական կենտրոններ։ Նկատվում է նաև մշակութային աշխուժացում։ Բացվում են դպրոցներ և համալսարաններ, որտեղ ուսուցանվում են միջին դարերի «յոթ ազատ արվեստները»: Այս շրջանը Նիդերլանդների պատմության մեջ հայտնի է որպես «12-րդ դարի վերածնունդ»:
 
'''Ուշ միջնադար'''
[[Պատկեր:The IJ at Amsterdam with the former flagship 'Gouden Leeuw' (Willem van de Velde II).jpg|մինի|250px|«Ոսկե առյուծ» առագաստանավը Ամստերդամի Այ ծովավոցում: Վիլլեմ վան դե Վելդե կրտսեր, 1686 թ.թվական:]]
Նիդերլանդների իշխանների անհամերաշխության, ինչպես նաև եվրոպական ազդեցիկ իշխանատոհմերի հետ ամուսնական կապերի հետևանքով Նիդերլանդների զգալի հատվածներ հայտնվում են օտարերկրյա իշխանական տների ձեռքում։ Այսպիսի դինաստիական կապերի միջոցով [[Բուրգունդիա]]յի իշխան Ֆիլիպ Բարու ([[1419]]–[[1467]]) իշխանությանն անցան Բրաբանտ, Լիմբուրխ, Հոլանդիա, Զեյլանդ և այլ մի շարք այլ կոմսություններ։ [[1477]] թվականին Բուրգունդիայի դքսուհի Մարի Բուրգունդացին ամուսնացավ [[Մաքսիմիլիան Հաբսբուրգեցու]] հետ։ Նրանց զավակը՝ [[Գերմանիա]]յի ապագա կայսր [[Ֆիլիպ Գեղեցիկ]]ը, մոր մահից հետո ժառանգեց Նիդերլանդերը։ Այսպիսով Նիդերլանդերը ենթարկվեցին [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սրբազան Հռոմեական կայսրության]] միապետին։
 
[[1556]] թվականին կրկին դինաստիական ամուսնությունների արդյունքում Նիդերլանդերը հայտնվեց [[Իսպանական կայսրություն|Իսպանական կայսրության]] տիրապետության ներքո. Նիդերլանդները այս շրջանում կառավարվում էր իսպանական կայսրի կողմից նշանակված փոխարքայի կողմից։
 
[[16-րդ դար]]ում Նիդերլանդերում սկիզբ է առել [[Ռեֆորմացիա]]ն: Ազնվականությունից բացի, հասարակության գրեթե բոլոր շերտերում մեծ տարածում է գտնում [[Ժան Կալվին|կալվինիզմը]] ([[բողոքականության]] ուղղություներից մեկը)։ Բողոքականությունը, սակայն, խստորեն հետապնդվում էր իսպանական կաթոլիկ իշխանության կողմից՝ հատկապես [[Ֆիլիպ II]]-ի օրոք։ Այս, ինչպես նաև [[Իսպանիա]]յի կողմից վարվող բարձր հարկերի և առևտրային սահմանափակումների քաղաքականությունը, հանգեցրին [[1566]] թ.թվականի Նիդերլանդերի ապստամբությանը՝ [[Վիլհելմ I Օրանացի|Վիլհելմ Օրանացու]] գլխավորությամբ։
 
'''Ութսունամյա պատերազմ ([[1568]]'''–'''[[1648]])'''