«Գալիլեո Գալիլեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
| բնագիր անուն = Galileo Galilei
}}
{{Դասական մեխանիկա}}
{{Տիեզերագիտություն|cTopic=գիտնականներ}}
'''Գալիլեո Գալիլեյ,''' ({{lang-it|Galileo GalileiԲՆ}}, {{ԱԾ}}), [[իտալացիներ|իտալացի]] [[ֆիզիկոս]], [[աստղագետ]], [[ինժեներ]] և [[փիլիսոփա]], նրան երբեմն բազմագիտակ էին անվանում։ Գալիլեյը ճանաչվել է «<nowiki/>[[Աստղագիտություն|դիտողական աստղագիտության]]<nowiki/>», «<nowiki/>[[Ժամանակակից ֆիզիկա|ժամանակակից ֆիզիկայի]]<nowiki/>», «գիտական մեթոդի» և «<nowiki/>[[ժամանակակից գիտության]] հայրը»: Գալիլեյը ուսումնասիրել է [[Մեխանիկական շարժում|մեխանիկական շարժման]] [[Արագություն|արագությունը]] և [[Արագացում|արագացումը]], [[Գրավիտացիոն դաշտ|գրավիտացիան]], [[Մարմինների անկում|մարմինների]] [[Ազատ անկում|ազատ անկումը]], [[Իներցիա|իներցիան]], [[Հարաբերականության սկզբունք|հարաբերականության սկզբունքը]], ինչպես նաև աշխատել է [[կիրառական գիտության]] մեջ և [[Տեխնիկա|տեխնիկայում]], նկարագրել է [[Ճոճանակ|ճոճանակների]] և «<nowiki/>[[Կշեռք|հիդրստատիկ կշեռքների]]<nowiki/>» հատկությունները: Իր նվաճումների մեջ մտնում են [[Աստղադիտակ|աստղադիտակի]] բարելավումները, որով դիտել է տարբեր երկնային մարմիններ, [[Ջերմադիտակ|ջերմադիտակի]] և զանազան [[Կողմնացույց|ռազմական կողմնացույցների]] հայտնագործումը: Նրա ներդրումը դիտողական աստղագիտության մեջ ներառում է [[Վեներա (մոլորակ)|Վեներայի]] [[Փուլ|փուլերի]] հաստատումը, [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտերի]] չորս խոշոր [[Յուպիտերի արբանյակներ|արբանյակների]] հետազոտումը, [[Սատուրն (մոլորակ)|Սատուրնին]] հետևելը և [[Արևաբծեր|արևաբծերի]] վերլուծությունը:
 
[[Արևակենտրոն համակարգ|Հելիոցենտրիզմի]] պաշտպանությունը Գալիլեյի և [[Նիկոլայ Կոպեռնիկոս|Կոպերնիկոսի]] կողմից, վիճարկելի էր նրա կենդանության օրոք, այն ժամանակ, երբ շատերը հարում էին երկրակենտրոն մոդելին: Գալիլեյը հակամարտության հանդիպեց այն աստղագետների կողմից, որոնք կասկածում էին արևակենտրոնությանը՝ դիտվող [[Պարալաքս|աստղային պարալաքսի]] բացակայության պատճառով: Այս հարցը քննարկվեց [[Ինկվիզիցիա|հռոմեական ինկվիզիցիայի]] կողմից 1615 թվականին, որը այն եզրակացության եկավ, որ արևակենտրոնությունը «հիմար և անհեթեթ, [[Հերետիկոսություն|հերետիկոսական]] գաղափար է [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մեջ, քանի որ այն բազմիցս հակասում է [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքին]]<nowiki/>»: Հետագայում Գալիլեյը պաշտպանեց իր տեսակետը «Համաշխարհայինն համակարգերի երկու գլուխների երկխոսության» (1632) մեջ, որը, հավանաբար հասնելով [[Ուրբան VIII Պապ|Ուրբան VIII Պապին]], հանգեցրեց նրան, որ [[Ճիզվիտներ|ճիզվիտները]], ովքեր մինչ այդ պահը պաշտպանում էին Գալիլեյին, ևս հակադրվեցին նրա հետ: Ինկվիզիցիան Գալիլեյին դատի տվեց, և ճանաչեց նրան որպես «մոլի հերետիկոս»: Գալիլեյը իր մնացած կյանքը անցկացրեց տնային կալանքի տակ: Գտնվելով տնային կալանքում նա գրեց «Երկու նոր գիտություններ» գիրքը, որում շարունակեց իր իսկ քառասուն տարի առաջ սկսած աշխատանքը՝ երկու գիտության վերաբերյալ, որոնք այժմ կոչվում են [[Նյութ|նյութերի]] [[կինեմատիկա]] և [[ամրություն]]:
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===