«Ամորձի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: nah:Tanahtli
չ Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 1.
[[Պատկեր:Image 931.jpg|thumb|right |Տղամարդու վերարտադրողական օրգանները ]]
[[Ամորձիներ]]ն արական սեռական զույգ գեղձեր են, որոնք [[սեռական հասունացում]]ն սկսվելիս արտադրում են [[սերմնաբջիջներ]] ([[սպերմատոզոիդներ]]): Դրանց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40–60-ից մինչև 500–600 մլն: [[Ամորձիներ]]ում արտադրվում է նաև [[հորմոն]]՝ [[թեսթոստերոն]], որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն):
[[Ամորձիներ]]ը սաղմնավորվում են որովայնի խոռոչում, պտղի աճմանը համապատասխան՝ ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և ծնվելու նախօրյակին [[աճուկային խողովակ]]ով իջնում ամորձապարկ (փոշտ):
Երբեմն ոչ ճիշտ իջնելու դեպքում ամորձին, աճուկային խողովակից դուրս գալով, փոխում է իր ուղղությունը և տեղադըրվում [[աճուկ]]ի, [[ազդր]]ի, ցայլքի կամ շեքի մաշկի տակ (երևույթն անվանում են [[գաղտնամորձություն]]): Առանձին դեպքերում ամորձու իջնելն ուշանում է և ավարտվում է միայն 10–13 տարեկանում: Գաղտնամորձության բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի:
[['''Ամորձի]]'''ն պատված է մի քանի պատյաններով. պինդ շարակցահյուսվածքային սպիտակավուն պատյանը, ճառագայթաձև տարածվելով դեպի ներս, ամորձու նյութը (պարենքիմ) բաժանում է բլթակների: Ամորձու նյութը կազմված է ուղիղ և ոլորուն [[սերմնախողովակիկներ]]ից: [[Սերմնաբջիջներ]]ն արտադրվում են միայն ոլորուն խողովակիկներում: [[Ամորձիներ]]ի արտազատուկը, խառնվելով սերմնաբշտերի (գտնվում են [[միզապարկ]]ի և [[ուղիղ աղիք]]ի միջև) արտազատուկին, առաջացնում է սերմը, որը, սերմնավիժող ծորանով անցնելով շագանակագեղձի հաստության միջով, բացվում է միզուկի մեջ:
Տղաների [[սեռական հասունացում]]ն սկսվելու մասին են վկայում առաջին [[երազախաբություններ]]ը (ակամա սերմնաժայթքումներ), որոնք դեռահասների և պատանիների մոտ լինում են շաբաթը 1 անգամ: Չափազանց կարևոր է, որ դեռահասը սեռական հասունացման մասին ճիշտ պատկերացում ունենա: Տղաները պետք է իմանան, որ երազախաբությունն օրինաչափ, բնական երևույթ է, և պետք է զերծ մնան ցանկասիրության վաղաժամ արթնացումից:
== Աղբյուր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ամորձի» էջից