«Արյան շրջանառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.252.89.96 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Slava sahakyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
{{Արևմտահայերեն|Արեան Շրջանառութիւն}}
[[Պատկեր:Circulatory System ru.svg|thumb|350px|right|Արյան շրջանառության համակարգը]]
[[Պատկեր:Aorta scheme.jpg|thumb|255px|Աորտա (նշված է կարմիր գույնով)]]
 
[[Պատկեր:Venous system en.svg|thumb|right|250px|Երակային համակարգը մարդու օրգանիզմում]]
Արյան շրջանառությունը արյան շարժումն է սի
[[Պատկեր:Vein.svg|thumb|right|Երակի արտաքին կառուցվածքը]]
[[Պատկեր:Anatomia vasale.png|thumb|Արյունատար անոթների պատերի կառուցվածքը]]
[[Պատկեր:Sphygmomanometer.jpg|thumb|right|Արյան ճնշման սարքը]]
[[Պատկեր:Blutdruckmessgeraet.jpg|thumb|Արյան ճնշման չափումը բազուկում]]
[[Պատկեր:Radial pulse.jpg|thumb|right|Անոթազարկի հաշվումը]]
[[Պատկեր:Bleeding finger.jpg|մինի|Երակային արյունահոսություն]]
[[Պատկեր:Borderline.jpg|thumb|Զարկերակային արյունահոսություն]]
[[Պատկեր:BrokenNose.jpg|thumb|Քթային արյունահոսություն]]
[[Պատկեր:Dermatophagia.jpg|thumb|Մազանոթային արյունահոսությունը մաշկից]]
'''Արյան շրջանառության համակարգ''', [[արյուն|արյան]] շրջանառությունը [[օրգանիզմ]]ով։ Արյունը շարժվում է [[սիրտ|սրտից]] [[արյունատար անոթ]]ներ և հակառակը։ Արյունը մատակարարում է [[հյուսվածք]]ներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը [[թթվածին|թթվածնով]] տեղի է ունենում [[թոքեր]]ում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։
 
Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ Արյան շրջանառությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի [[բժիշկ]]-անատոմ Վ․ Հարվեյը ([[1628]])։ [[Անողնաշարավոր]] կենդանիների մեծ մասի արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր [[ողնաշարավոր]]ները և մարդն ունեն արյան շրջանառության փակ համակարգ, որը, կախված շնչառության տիպից, կատարվում է մեկ կամ երկու շրջանով։ [[Խռիկ]]ային շնչառություն ունեցողների ([[բոլորաբերան]]ներ, [[ձուկ|ձկների]] մեծ մասը) արյան շրջանառությունը մեկն է, սիրտը [[երկխոռոչ]]անի է (նախասիրտ և [[փորոք]]), արյունը հոսում է դեպի խռիկները, ենթարկվում գազափոխանակության և վերադառնում հյուսվածքներ։ Թոքային շնչառություն ունեցող կենդանիները (կրկնաշունչ ձկներ, ցամաքային բոլոր ողնաշարավորները, [[մարդ]]) ունեն երկու՝ մեծ կամ իրանային, փոքր կամ թոքային արյան շրջանառություն։ Սիրտը կարող է լինել եռախորշ ([[երկկենցաղ]]ներ, որոշ [[սողուն]]ներ) կամ քառախորշ ([[թռչուն]]ներ, [[կաթնասուն]]ներ, մարդ)։ Քառախորշ սրտում զարկերակային և երակային արյունը լրիվ առանձնացած են, ուստի [[հյուսվածք]]ներն ու օրգանները ստանում են միայն զարկերակային արյուն, իսկ եռախորշ սրտի դեպքում՝ խառը, երակ-զարկերակային արյուն։
 
Արյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և [[արյուն]]ատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու [[հյուսվածք]]ներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։
 
[[Սիրտ]]ն արյան շրջանառության կենտրոնական [[օրգան]] է, որն արյունը մղում է անոթներ, ապահովում նրա շարժումը և վերադարձը դեպի սիրտ։ Սրտի աշխատանքի դադարից մարդը մահանում է, որովհետև ընդհատվում է օրգաններին ու հյուսվածքներին թթվածնի, սննդանյութերի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների հեռացումը։
 
== Արյունատար անոթների կառուցվածքը և ֆունկցիաները ==