«Սևդա Սևան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1234 բայտ ,  1 տարի առաջ
Ուսանել է [[Բուրգաս]]ի հայկական վարժարանում։ Ավարտել է [[Սոֆիայի համալսարան]]ի բուլղարական բանասիրության ֆակուլտետը (1978)։ Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում։ 1994-1999 թվականներին՝ [[Բուլղարիա]]յում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2005 թվականներին՝ արտակարգ և լիազոր դեսպան։
 
Ստեղծագործել է 1962 թվականից։ Գրական իր ուղու սկզբից ևեթ հանդես է եկել Սևդա Սևան կեղծանունով, որտեղ ''Սևդա''ն նշանակում է ''սեր'', իսկ ''Սևան''ը՝ Հայաստանի ամենամեծ լիճը՝ հայտնի իր զուլալ ու քաղցրահամ ջրով<ref>[http://дворнакирилицата.bg/writers/bulgaria/ Двор на кирилицата, Комплекс „Стара Плиска“] – в дворнакирилицата.bg, 2018 г.</ref>:
Ստեղծագործել է 1962 թվականից։ 1969 թվականին լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն)։ Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981 և 1988 թթ., թարգմանվել հայերեն և ռուսերեն։ Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։
 
Գրել է 1988 թվականին Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը։ Թարգմանել է [[Գևորգ Էմին]]ի բանաստեղծություններից («Արդար երգ», 1979, ժողովածու)։
Բազմիցս այցելել է [[Հայաստան]]։ Հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։ Ամուսինը բուլղար հայտնի արձակագիր [[Վրբան Ստամատով]]ն է (հայերեն հրատարակվել է նրա «Մակույկով մինչև Արարատ» ստեղծագործությունը), ունի մի որդի՝ [[Ալեն Լազարով]]։
 
2005 թվականին պարգևատրվել է բուլղարական „Стара планина“ շքանշանով: 2006 թվականին արժանացել է բուլղարական ազգային գրական „Константин Константинов“ մրցանակի՝ „Հեղինակ“ անվանակարգում: Բուլղարական մանկական գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար ստացել է „Петя Караколев“ մրցանակ<ref>[https://kulturni-novini.info/news.php?page=news_show&nid=7907&sid=24 Напусна ни известната писателка и дипломат Севда Севан]</ref>:
{{Բուլղարիայում Հայաստանի դեսպաններ}}
{{Արտաքին հղումներ}}
48 172

edits