«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 87 բայտ ,  8 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Ճապոնիա''' ({{lang-ja|日本}} ''Nippon'' or ''Nihon'' պաշտոնապես ''{{audio|help=no|Ja-nippon_nihonkoku.ogg|Nippon-koku}}'' or ''Nihon-koku'')՝ կղզեխմբային [[Ինքնիշխան պետություն|ինքնիշխան]] միապետություն է, որը գտնվում է [[Արևելյան Ասիա]] տարածաշրջանում։ Այն [[Խաղաղ օվկիանոս]]ի արևմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը, տարածվելով [[Օխոտի ծով]]ից մինչև [[Արևելաչինական ծով]], [[Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն|Չինաստանի Ժողովրդական Հանրապետության]] հարավը։
 
Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ {{lang-ja|kanji)}}, [[հիերոգլիֆ]]) Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներին են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 [[պրեֆեկտուրա]]ներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներրորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ [[Տոկիո]]յի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։
 
Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած [[պալեոլիթ|վերին պալեոլիթ]]ից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և [[Արևմտյան Եվրոպա]]յի հետ։
Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական - ավատատեր [[սյոգուն]]ների կողմից, ովքեր ենթարկվում էին [[կայսր]]ին։
 
17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թ․-ինթվականին, երբ [[ԱՄՆ]]-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թ․-ին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ [[տոհմ]]երի աջակցությամբ։
XIX19-րդ դարի վերջին և XX20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և [[առաջին համաշխարհային պատերազմ|առաջին համաշխարհային պատերազմում]] Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թ․-ինթվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թ․-ինթվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական [[Հիրոսիմա]], [[Նագասակի]] քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց [[կապիտուլյացիա]]յի։
 
Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թ․-իթվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար [[սահմանադրական միապետություն]], որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի [[Խորհրդարան]])։
 
Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է [[ՄԱԿ]]-ին,[[Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն|Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության]]ը,«[[Մեծ յոթնյակ]]ին»,«[[Մեծ քսանյակ]]ին»։
 
Պետությունը աշխարհում երրորդն է [[ՀՆԱ]]-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ [[գնողունակության համարժեքություն|գնողունակության համարժեքության]]։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում [[Աշխատանքային ռեսուրսներ|որակյալ աշխատանքային ռեսուրս]]ներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի ։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջիբյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։
 
Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։
Ճապոնիայի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։ Առաջին պետություներն այստեղ ձևավորվել են ուշ IV-VI րդ դարերում: VIII դ վերջին երկիրը կանգնեց մոնղոլական վտանգի առջև։ Մոնղոլական 150-հազարանոց զորքն ափ իջավ Ճապոնիայում։ Հիսուն օր տևած պայքարից հետո մի ուժեղ թայֆուն խորտակում է մոնղոլական նավատորմը։ Ճապոնացիները թայֆունն անվանեցին կամիկաձե` աստածային քամի. նրանք հավատում էին, որ աստվածները օգնեցին իրենց։ Այդ դեպքերից հետո մի քանի դար շարունակ թեժ պայրքար էր ընթանում ուժեղ տոհմերի միջև։ 1603 թ.-ին Տոկուգավան դարձավ սյոգուն։ Սյոգունությունը դարձնելով ժառանգական` Տոկուգավանները երկար ժամանակ պահպանեցին այն։ Նրանք, ի դեմս Ճապոնիայում հաստատված եվրոպացի առևտրականների ու կաթոլիկ միսիոներների (քարոզիչներ), մեծ սպառնալիք տեսան պետության համար։ Այդ պատճառով 1612 թ.-ին քրիստոնեությունը հայտարարվեց օրենքից դուրս։ Արգելվեց օտարերկրացիների մուտքը դեպի Ճապոնիա. բացառությամբ հոլանդացի և չինացի առևտրականների համար։ Արգելվեց նաև տեղացիների ելքը այլ երկրներ։ Այսպես մոտ երեք դար Ճապոնիան ինքնամեկուսացավ արտաքին աշխարհից։
[[Պատկեր:Generals Pyongyang MigitaToshihide October1894.jpg|300px|մինի|1894-95 թթ․ չին-ճապոնական պատերազմ, չինացի զորավարները հանձնվել են ճապոնացիներին]]Ժամանակագրություն<ref>Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986</ref> [[Պատկեր:Meiji tenno1.jpg|մինի|upright|250px|Մեյձի [[կայսր]]ը (1868–1912)]]
* մ.թ.ա. 660 թ.թվական – Ըստ [[առասպել]]ի Ջիմուի կայսրության հիմնումը։
* մ.թ. IV4-րդ դար – Յամատո Տակերուի լեգենդար արկածները
* V – VI դարեր – Յամատո ցեղերի պետության հիմնադրումն ու [[ճգնաժամ]]ը։
* VI դարի կեսեր – [[Բուդդիզմ]]ի ներթափանցումը։
* [[604]] թ.թվական – Շյոտոկու – Թայշի «17 հոդվածների օրենքը» դնում է բյուրոկրատական պետության հիմքը։
* 607 թ.թվական – Չինաստանում առաջին ճապոնական դեսպանությունը
* VII – VIII դարեր – [[Միապետություն|միապետության]] հաստատումը
* 712-720 թթ.թվականներ – Ճապոնիայի լեգենդար անցյալի «Կոջիկի» և «Նիհոն Շյոկի» տարեգրության կազմումը։
* 752 թ.թվական – Թոդայջի տաճարում իրականացվում է [[սինտոիզմ]]ն ու բուդդիզմը միավորող ծիսակատարություն։
* VIII8-րդ դար – Տարբեր [[դաս]]երի ձևավորումը՝ արքունական ազնվականության, վանական հոգևորականության, գյուղացիության։ Այդ նույն ժամանակ է ձևավորվում նաև ռազմիկների միջին՝ [[սամուրայ]]ների (բուշի) [[դաս]]ը։
* 784 թ. – Հիմնադրվում է Հեյան մայրաքաղաքը (հետագայում՝ [[Կիոտո]])։
* IX դ. – Հյուսիսի ժողովուրդների» ենթարկումը։