«Իմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
== Գրականության մեջ==
Լայն է իմպրեսիոնիզմի ոճական ազդեցությունը տարբեր երկրների գրականության վրա՝ Է. Զոլա, Ժ.-Կ. Հյուիսմանս, Է. և Ժ. Գոնկուր Եղբայրներ, Գի դը Մոպասան, Ս. Պրուստ (Ֆրանսիա), 0. Ուայլդ, Ռ. Ստիվենսոն, Ջ. Կոնրադ (Անգլիա), Յո. Շլաֆ, Ս. Գերգե, Հ. Բար, Գ. Հաուպտման, Ռ.-Մ. Ռիլկե (Գերմանիա), Կ. Համսուն, Ս. Շնիցլեր (Նորվեզիա), Ա. Չեխով, Ի․ Բունին, Ա. Բալմոնտ և ուրիշներ։ Այդ գրողների որոշ մասի ստեղծագործությունը, հիմնականում պատկանելով գեղարվեստական այլ ուղղությունների, ձևավորվել է նաև Իմպրեսիոնիզմի ստեղծագործական հնարներով։ Դրանց մեջ կան նաև իմպրեսիոնիզմի հետևողական ներկայացուցիչներ։ Հայ գրականության մեջ ամենացայտուն իմպրեսիոնիստը [[Տիրան Չրաքյան|Տ. Չրաքյանն]] է՝ ստեղծագործությամբ և տեսական հայացքներով։ Իմպրեսիոնիզմի ոճի ազդեցությունը նկատվում է [[Գրիգոր Զոհրապ|Գ․ Զոհրապ]]ի, [[Ստեփան Զորյան (գրող)|Ս. Զորյանի]], [[Ա. Բակունց]]ի պատմվածքներում։ Թատրոնում իմպրեսիոնիզմի արտահայտչամիջոցները կիրառվեցին Ա. Անտուանի (Ֆրանսիա), Մ. Ռայնհարդի (Գերմանիա), [[Վսևոլոդ Մեյերխոլդ|Վ. Մեյերխոլդի]] ([[Ռուսաստան]]) բեմադրություններում։ Դրանք աչքի էին ընկնում գործող անձանց և բեմական մթնոլորտի վառ, ցայտուն, փութկոտ բնութագրումներով, կերպարների հոգեբանության ներքին պրոցեսների ընդգծված արտահայտությամբ։ Իմպրեսիոնիզմի ուղղության երաժշտական ճյուղը ձևավորվեց Ֆրանսիայում, XIX19-րդ դ.դարի 80-90-ական թվականներին։
 
== Երաժշտության մեջ ==