«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 98.
 
=== Զարգացում ===
Թահմասպ շահի մահվանից հետո գահակալական պատերազմ է սկսում իր ինը որդիների միջև: Ավագ որդուն՝ Իսմայիլին, աջակցում էր պալատական վերնախավը, իսկ Հեյդարին սատարում էին վրացիները: 1576 թվականին, [[Իսմայիլ II Սեֆի|Իսմայիլ II]]-ի գահակալությունից կարճ ժամանակ անց, Հեյդարը գլխատվել է: Իսմայիլի իշխանության տասնչորս տարիների ընթացքում սպանվեցին գահի բոլոր հավակնորդները: Կենդանի մնաց միայն կույր եղբայր [[Մուհամմադ Խոդաբանդա]]ն և իր երեք մանկահասակ որդիները (Համզա, [[Աբբաս I Սեֆի|Աբբաս]], Աբու Տալիբ): Ի վերջո Իսմայիլին ընթրիքի ժամանակ թունավորում են, և գահ է բարձրանում իր միակ եղբայրը: Մուհամմադ Խոդաբանդայի կառավարման ամբողջ ընթացքում (1578-1587) տեղի է ունենում [[Թուրք-պարսկական պատերազմ (1578-1590)|Թուրք-պարսկական հերթական պատերազմը]] (1578-1590): Քուրդիստանի, Հարավային Կովկասի և ԼուռեսթանիԼոռեսթանի անկումից հետո 1585 թվականին թուրքերը դարձյալ գրավեցին [[Թավրիզ]]ը: Պետության պաշտպանության համար օսմանցիների դեմ պայքարելու ելավ քսանմեկամյա գահաժառանգ Համզան, որը մեկ տարի անց մահացավ: Միևնույն ժամանակ ապստամբություն սկսեց [[Խորասան (պատմական երկրամաս)|Խորասանում]]: 1588 թվականի հոկտեմբերի 1-ին, Մուհամմադը գահը փոխանցեց իր որդուն՝ տասնվեցամյա Աբբասին:
[[Պատկեր:Shah Abbas.jpg|մինի|Շահ [[Աբբաս I Սեֆի]]]]
Իշխանության առաջին տասը տարիների ընթացքում Աբբասը կարողացավ զգուշորեն ժամանակավոր, սակայն որոշիչ քայլեր ձեռնարկել՝ ազդելու սեֆյան վարչակազմի և զինված ուժերի վերափոխման վրա, օտար զավթիչներից եղածը հետ վերադարձնելու և իրանական արվեստի ծաղկման համար: Նրա իշխանության վերականգնման մեթոդն ընդգրկում էր երեք փուլ.