«Սարգիս Մուսայելյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
Ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան։ [[1901]]-[[1915]] թվականներին ուսուցչություն է արել նախ [[Նուխիի գավառ]]ի [[Սաբաթլու գյուղ]]ում, ապա՝ [[Գորիս]]ում։ [[1915]] թվականին զորակոչվել է Արևմտյան ռազմաճակատ։ [[1917]] թվականի [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո ընտրվել է գնդի հեղկոմի նախագահ։ Այնուհետև գործել է [[Գանձակ]]ում և [[Բաքու|Բաքվում]]։ [[1918]] թվականի վերջին, որպես կարմիր զորամասերից մեկի հրամանատար և զրահագնացքի պետ, Բաքվում մասնակցել է մուսավաթական բանդաների դեմ մղվող քաղաքացիական կռիվներին։ [[1919]] թվականի փետրվարից տեղափոխվել է [[Ալեքսանդրապոլ]]։ Նշանակվել է «Վարդան զորավար» զրահագնացքի պետ և, կապվելով տեղի բոլշևիկների հետ, հեղափոխական ու կազմակերպչական մեծ աշխատանք է տարել զինվորների և երկաթուղային բանվորների շրջանում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել [[Ալեքսանդրապոլ]]ի [[1920]] թվականի մայիսմեկյան հակադաշնակցական ցույցերին։ [[1920]] թվականի [[մայիսի 7]]-ին ընտրվել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում։ Որպես կարմիր զորքերի հրամանատար և «Վարդան զորավար» զրահագնացքի պետ, մասնակցել է մայիսյան ապստամբությանը։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո գնդակահարվել է իշխող դաշնակցական կաժավարությանկառավարության կողմից։
 
== Գրականություն ==
* Արզումանյան Մ. Վ. Սարգիս Մուսայելյան, Երևան, 1955:
 
[[Պատկեր:Գերեզման Մայիսյան ապստամբության հերոսների (Ստեփան Ալավերդյան, Սարգիս Մուսայելյան, Բագրատ Ղարիբջանյան), ArmAg.JPG|ձախից|մինի|Գերեզման Մայիսյան ապստամբության ղեկավարների (Ստեփան Ալավերդյան, Սարգիս Մուսայելյան, Բագրատ Ղարիբջանյան)]]
 
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=87}}
195 906

edits