«Հարություն Աբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Հարություն Աբելյանը ծնվել է [[ապրիլի 13]] (25)-ին, [[Վարդաբլուր (Արագածոտնի մարզ)|Վարդաբլուր]] գյուղում (այժմ՝ [[Արագածոտնի մարզ|Լոռու մարզ]])։ Սովորել է [[Ներսիսյան դպրոց]]ում և որպես առաջավոր շրջանավարտ 1865 թ. ուղարկվել [[Եվրոպա]]` ուսումը շարունակելու։ [[Հայդելբերգ]]ի համալսարանի բնագիտական ֆակուլտետում աշակերտել է Ռ. Բանզենին, Գ. Կիրխհոֆին, Հ. Հելմհոլցին, միաժամանակ դասախոսություններ լսել փիլիսոփայության, տրամաբանության և հոգեբանության բաժիններում։
 
[[1872]] թ. ավարտել է [[Ցյուրիխի համալսարան]]ը` ներկայացնելով դոկտորական դիսերտացիայի թեզերը։ Եղել է Ցյուրիխի նահանգային քիմիկոս (1877-1884), համալսարանի պրոֆեսոր (1884-1921), Գերմանական քիմիական ընկերության անդամ։ Զբաղվել է բարձր [[ածխաջրածին]]ների, դիքլորեթերների և սննդանյութերի վերլուծական [[քիմիա]]յով։ Հետազոտել է [[նավթ]]ի բոցավառման պրոցեսը, ստեղծել նրա ջերմությունը չափող սարք, որ կոչվել է իր անունով։ Աբելյանի «Առաջնորդ որակական անալիզի» [[գերմաներեն]] լեզվով գրված գիրքը ունեցել է բազմաթիվ հրատարակություններ։ [[1896]] թ. գիտական նպատակներով եկել է [[Հայաստան]], բարձրացել [[Արարատ]]ի գագաթը, իր տպավորությունները գրել եվրոպական թերթերում։ Աբելյանը եղել է Ցյուրիխի հայ գաղութի պատվավոր նախագահ։