«Համաշխարհային տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Առևտրի ձևերը ==
Աշխարհի բոլոր երկրները առևտուր են անում միմյանց հետ, որպեսզի ձեռք բերեն այն ապրանքները, որոնք չեն արտադրվում տվյալ երկրում, կամ վաճառեն իրենց արտադրած ապրանքները: Որոշ երկրներ հենվում են միայն մեկ ապրանքի վրա և կարող են կորցնել եկամտի զգալի մասը, եթե արտահանվող ապրանքի միջազգային գները նվազեն: Այլ երկրներ (օրինակ՝ Գերմանիան և Ճապոնիան) աշխարհի բազմաթիվ երկրներ են արտահանում բազմատեսակ հումք և արդյունաբերական ապրանքներ: Մի շարք հզոր վերազգային ընկերություններ տնօրինում են համաշխարհային ամբողջ առևտրի 70%: Դրանց թվում են «Բրիթիշ Փեթրոլիումը», «Կոկա-կոլան» և «Մայքրոսոֆթը»:
 
<br />
 
== Զբոսաշրջություն ==
Ներկայումս զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենախոշոր ճյուղերից է արտասահման կամ երկրի ներսում: Առավել զարգացած երկրների բնակիչներն ունեն ավելի մեծ ֆինանսական միջոցներ և ավելի շատ ազատ ժամանակ ճամփորդելու համար: Զբոսաշրջությունը կարող է տեղական տնտեսությանը բերել մեծ եկամուտ: Զբոսաշրջության զարգացման հետևանքով շրջակա միջավայրի աճող աղտոտումը կարող էոչնչացնել այն ձգողականությունը, որը եղել է զբոսաշրջության զարգացման հիմքը:
 
==Համաշխարհային տնտեսության սուբյեկտները==