«Համաշխարհային տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան), ''' միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է։
Ընդհանուր առմամբ, '''համաշխարհային տնտեսությունը''' կարելի է բնորոշել որպես [[միջազգային հարաբերություններ]]ով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։
Համաշխարհային տնտեսությունը առաջացել է [[աշխատանքի միջազգային բաժանում|աշխատանքի միջազգային բաժանման]] շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։ Մարդկանց կողմից գոյության միջոցների ստեղծման եղանակներն աշխարհում խիստ տարբերվում են: Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրները, Ճապոնիան և Ավստրալիան արդյունաբերությամբ ամենազարգացածներն են: Դրանք իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառում են աշխարհով մեկ: Տնտեսապես թույլ զարգացած է Կենտրոնական Ասիայի ևԱֆրիկյան երկրների մեծ մասը, որոնց արդյունաբերության ճյուղերը սակավաթիվ են: Դրանցից որոշ երկրներ մասնագիտանում են միայն մեկ արտադրանքի թողարկման ուղղությամբ : Շատ ապրանքներ արտադրվում են միայն տեղական շուկայի համար:
 
<br />
 
== Տնտեսության տեսակները ==
Առաջնային տնտեսություններն են, օրինակ՝ հողագործությունն ու հանքարդյունահանումը: Երկրորդային արտադրությունները հումքային նյութերից պատրաստում են վերջնական արտադրանք (օրինակ՝ հագուստ կամ ավտոմեքենաներ): Մարդիկ, ովքեր զբաղված են երրորդային տնտեսության մեջ, իրականացնում են տարբեր ծառայություններ: Օրինակ՝ բանկային գործունեություն, ապահովագրություն, զբոսաշրջություն և այլն: Տնտեսապես առավել առաջադեմ երկրները (Գերմանիա, ԱՄՆ) զարգացրել են չորրորդային տնտեսությունը: Օրինակ՝ կենսատեխնոլոգիան, որը զբաղված է նոր մթերքների հետազոտությամբ ու մշակմամբ:
<br />
 
== Բարեկեցության գնահատումը ==
Երկրի հարստությունը կարող է չափվել մի քանի եղանակով, օրինակ՝ մեկ շնչի հաշվով տարեկան եկամտով առևտրի ծավալով և յուրաքանչյուր տարի երկրի արտադրած ապրանքների ու ծառայությունների վաճառքից ստացվող ընդհանուր եկամտով՝ համախառն ազգային եկամտով (ՀԱԵ): ՀԱԵ-ի առավել բարձր մակարդակը եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում է: Առավել ցածր մակարդակ ունեցող երկրների մեծ մասն Աֆրիկայում է:
<br />
 
== Առևտրի ձևերը ==
Աշխարհի բոլոր երկրները առևտուր են անում միմյանց հետ, որպեսզի ձեռք բերեն այն ապրանքները, որոնք չեն արտադրվում տվյալ երկրում, կամ վաճառեն իրենց արտադրած ապրանքները: Որոշ երկրներ հենվում են միայն մեկ ապրանքի վրա և կարող են կորցնել եկամտի զգալի մասը, եթե արտահանվող ապրանքի միջազգային գները նվազեն: Այլ երկրներ (օրինակ՝ Գերմանիան և Ճապոնիան) աշխարհի բազմաթիվ երկրներ են արտահանում բազմատեսակ հումք և արդյունաբերական ապրանքներ: Մի շարք հզոր վերազգային ընկերություններ տնօրինում են համաշխարհային ամբողջ առևտրի 70%: Դրանց թվում են «Բրիթիշ Փեթրոլիումը», «Կոկա-կոլան» և «Մայքրոսոֆթը»:
 
==Համաշխարհային տնտեսության սուբյեկտները==
Համաշխարհային տնտեսական հարաբերությունների սուբյեկտներ համարվում են.