«Հենրիկ Մալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
յա յա էտը յա
Տող 41.
Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին [[Թելավի]]ում։ [[1942]]-[[1945]] թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ [[1945]]-[[1951]] թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ [[Լևոն Քալանթար]]ի արվեստանոցում<ref name="AV">[https://avproduction.am/?ln=am&page=person&id=181 Հենրիկ Մալյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում]</ref>:[[1953]] թվականին ավարտել է [[Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան|Ա. Լունաչարսկու անվան պետական ​​թատերական արվեստի ինստիտուտի]] (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ [[1951]]-[[1954]] թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ [[1954]] թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր [[Հայֆիլմ]]-ում։ [[1961]]-[[1962]] թվականներին «[[Մոսֆիլմ]]» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ [[Կալատոզով Միխայիլ|Կալատոզով]]ի և [[Բոնդարչուկ Սերգեյ|Բոնդարչուկ]]ի մոտ<ref name="AV" />: [[1980]] թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը [[Վիլյամ Սարոյան|Վ․ Սարոյան]]ի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։
[[Պատկեր:Henrik Malyan's Plaque.JPG|մինի|Հենրիկ Մալյանի հուշատախտակը [[Մաշտոցի պողոտա (Երևան)|Երևանի Մաշտոցի պողոտա]]յում]]
[[1982]] թվականից յա յա էտը յա դասավանդում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/enc_cinema/10888/МАЛЯН МАЛЯН Генрих Суренович]</ref>: [[1971]]–[[1988]] թվականներին դասավանդել է [[Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ]]ում, [[1975]]–[[1988]] թվականներին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ<ref>[http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1439 Հենրիկ Մալյանի մասին encyclopedia.am կայքում]</ref>:
 
1980 թվականին Երևանում հիմնել է [[Հենրիկ Մալյանի անվան թատրոն|կինոդերասանի թատրոն]]ը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։