«Կարամանլիդիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Կարամանլիդիկան 16-20-րդ դարի սկիզբ ընկած ժամանակահատվածում հունարեն այբուբենի կիրառմամբ գրի առնվա...»:
(Տարբերություն չկա)

23:26, 28 Ապրիլի 2019-ի տարբերակ

Կարամանլիդիկան 16-20-րդ դարի սկիզբ ընկած ժամանակահատվածում հունարեն այբուբենի կիրառմամբ գրի առնված թուրքերենն է։ Այն սկզբնական ժամանակաշրջանում աչքի է ընկնում կենտրոնական անատոլիական բարբառի՝ խոսակցական լեզվում նկատվող հնչյունաբանական առանձնահատկություններով, իսկ վերջին շրջանում օսմաներենի հետ ունեցած նմանություններով։ Այսպիսով, Օսմանյան կայսրության կենտրոնական շրջաններում բնակվող ուղղափառ քրիստոնյաների խոսակցական թուրքերենը, որ գրի է առնվել հունական այբուբենով կոչվում է կարամանյան թուրքերեն, կարամաներեն կամ կարամանլիդիկա