«Վարդանանք (պատմավեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
[[Պարսկաստան]]ը երկարամյա պատերազմներից հետո որոշում է հպատակ երկրներին ընդունել տալ զրադաշտական կրոնը: Հատուկ հրովարտակով [[Հազկերտ Բ|Հազկերտ]]ը նամակ է ուղարկում և պահանջում կամ ընդունել զրադաշտական կրոնը և խաղաղ ապրել, կամ հակառակ դեպքում ներկայանալ իրեն՝ Նյուշապուհ քաղաք: Տեղի է ունենում խորհրդակցություն, որտեղ արդեն Վասակյանց և Վարդանանց միջև հակամարտությունը զգացվում էր: Ժողովին ներկա չի լինում հայոց մարզպանը՝ Վասակը: Վասակյանք ասում են, որ նամակն ուղղված է միայն հայոց հոգևորականության և նրանք կապ չունեն այդ նամակի հետ, բայց Վարդանը հակադարձում է նրան և ասում, որ վտանգը կախված է ողջ Հայաստանի և բոլոր նախարարությունների վրա:
 
Բազմաթիվ վեճերից հետո որոշվում է պատասխան նամակ ուղարկել և մերժել Հազկերտին: Նամակը կազմում են [[Եղիշե]]ն, [[Ղևոնդ Երեց]]ը և [[Եզնիկ Կողբացի]]ն: Պատասխան նմակննամակն ուղարկեցին Խոսրովի հետ, իսկ նրա հետ գնում է Կոդակը, որպեսզի Միհրնեսեհի աչքում բարձրացնի Վասակին:
 
Եվ քանի որ մերժում են, պետք է գնային Պարսկաստան և ժամանակ շահել, քանի որ կռիվն անխուսափելի էր: Այդ ընթացքում կամփոփվեր հայոց զորագունդը և [[Վարդան Մամիկոնյան|Վարդան]]ի տղան՝ Զոհրակը, կվերադառնար: Մոտեցավ մեկնելու ժամը և հայոց նախարարները ճանապարհ ընկան: Նրանց հետ գնում էին նաև Վասակի տղաները՝ Բաբիկն ու Ներսիկը, սակայն նրանք չէին ուզում գնալ, այլ ուզում էին մնալ և կռվել Վարդանի կողքին: Հասնելով Նյուշապուհ քաղաքքաղաք՝ նրանք կանգնեցին ատյանի առաջ և զնդան ուղարկվեցին, որտեղ էլ որոշեցին, որ ազգին օգնելու համար հարկավոր է առերես ընդունել կրակապաշտությունը, այլապես նրանք կսպանվեին: Վարդանը հազիվ համոզվեց այդ մտքի հետ, քանի որ չէր ուզում դավաճանել ինքն իրեն:
 
Այսպիսով առերես պարսկանալուց հետո մոգպետի և 700 մոգերի հետ վերադառնում են Հայաստան: Այդ ընթացքում հայոց Այրուձին փախել էր և նրանց հետ փախած վանակններըվանականները ուրացման լուրն արդեն հասցրել էին Հայաստան: Այնտեղ բոլորն իրար էին խառնվել, և երբ արդեն նախարարները հասել էին Հայաստան, նրան սպասում էր զայրացախզայրացած հայերի բազմությունը: Այդտեղ տեղի ունեցավ անսպասելին՝ Վարդանը բացահայտվեց և հայտարարեց, որ ամենևին չի ուրացել և պարսից զորքը գնաց իր ճամբար և սկսել պատրաստվել հարձակման: Հետո կռիվ եղավ, իսկկիսկ այդ ընթացքում Վարդանին լուր եկավ, որ Ատոմը ջախջախել է Ճորա Պահակը:
 
Մեկ տարվա ընթացքում Վարդանը հավաքեց հայոց զորքը և նախապատրաստվեց կռվին: [[451]] թվականի [[մայիսի 26]]-ին տեղի ունեցավ [[Ավարայրի ճակատամարտ]]ը և ինչպես Եղիշեն էր բնութագրում. «… ոչ թե մի կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին»:
Տող 28.
 
=== Պատմական շրջան ===
[[Դերենիկ Դեմիրճյան]]ը նկարագրում է [[5-րդ դար]]ում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ պարսից [[Հազկերտ II]] թագավորի հարկահանները ծանրացրել էին [[Հայաստան]]ի վիճակը և ցանկանում էին [[Հայաստան]]ում հաստատել Զրադաշտականություն։զրադաշտականություն։ Նկարագրում է Հայոց սպարապետ [[Վարդան Մամիկոնյան]]ին և նրա կողմնակիցներին (Վարդանանց)։ Նկարագրում է դավաճան [[Վասակ Սյունի|Վասակ Սյունուն]], նրա կողմնակիցներին՝ վասակյանց։ Առավել պատկերավոր նկարագրվում է [[451]] թվականի [[մայիսի 26]]-ին Ավարայրի դաշտումդաշտում՝ [[Տղմուտ (գետ)|Տղմուտ գետի]] մոտ տեղի ունեցած [[Ավարայրի ճակատամարտ]]ը: Ճակատամարտում հայկական զորքը բարոյական հաղթանակ է տանում,տանում՝ չնայած թշնամու զորքերի գերակշռության։
 
== Պատասխան թուղթը ուղղված արյաց տերությանը ==
{{Քաղվածք|«[[Հովսեփ Ա Վայոցձորցի|Հովսեփ Կաթողիկոսը]] մեծամեծներից մինչև փոքրերը միաբանյալներով հանդերձ, մեծ Հազարապետիդ արյաց և անարյաց, Միհրներսեհիդ, շատ խաղաղասեր մտքով ողջույն է հղում ամենամեծ Սպարապետիդ արյաց: Եթե մի փոքր մի կողմ նետեիր քո իշխանության փքել մեծացնելը և ընկերաբար պայքար մտնեիր, գիտեմ, որ ուրիշ անգամ ամեն բանով դու շատ իմաստուն ես: Աշխարհս նյութեղեն է, և նյութերը տարբեր-տարբեր և իրարու հետ հակառակ. մեկ է այս հակառակորդների ըստեղծողը, որ սրանց իրար է բերում, սիրելությամբ հաշտեցնում: Մեղմացնում է կրակի ջերմությունը օդի հովությամբ, օդի դժնդակ խստությունը՝ կրակի արծարծմամբ, նույնպես և մանրամաղ փոշիացած հողը՝ ջրի սալահատակ պնդացած հողի կպչելով: Այս ահվատիցհավատից չեն կարող խախտել մեզ ո՛չ հրեշտակ, ո՛չ մարդիկ, ո՛չ հուր, սուր: Այլևս դու այս ամեն բանի մասին մեզ մի հարցնիր, որովհետև ոչ թե մարդու հետ է մեր հավատի ուխտը, որ խաբվենք իբրև երեխաներ, այլ անխզելի է աստծո հետ, որ չի կարելի քանդել և հեռու նետել ո՛չ այժմ և ո՛չ ապա, և ո՛չ հավիտյանս, և ո՛չ հավիտենից հավիտյանս:»:|Հայաստանի մեծամեծներից պարսիկներին(Վարդանանք(պատմավեպ), Երևան, «Լույս», 1987, էջ 165-167)}}
 
== Վեպի հերոսներ ==