«Միքայել Նալբանդյան»–ի խմբագրումների տարբերություն

{{Տեղեկաքարտ Գրող
| պատկեր = Nalbandjan Michael.jpg}}
'''Միքայել Նալբանդյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[գրող]] և [[բանաստեղծ]]։ Նալբանդյանը «[[Մեր Հայրենիք]]» ազգային հիմնի հեղինակն է։
 
== Կենսագրություն ==
 
Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է [[Նոր Նախիջևան]]ում (այժմ՝ [[Ռոստով]] քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ [[Գաբրիել Պատկանյան]]ի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ [[Ռափայել Պատկանյան]]ի հետ միասին։ [[1848]] թվականի [[հուլիս]]ին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում [[Նոր Նախիջևան]]ի և [[Բեսարաբիա]]յի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ [[1853]] թվականի [[Ամառ|ամռան]]ը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է [[Մոսկվա]]։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում՝ միաժամանակ սովորելով [[Մոսկվա]]յի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է [[Մոսկվա]]յի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են [[ռուս]] մեծ ֆիզիոլոգ [[Սեչենով]]ը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր [[Բոտկին]]ը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ [[Լոնդոն]]ում եղած ժամանակ կապեր է հաստատում [[Գերցեն]]ի, [[Օգարյով]]ի, [[Սեռնո Սոլովևիչ]]ի հետ։ [[1854]]-[[1858]] թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ [[1860]] թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ [[1862]] թ. վերադառնում է արտասահմանից [[Նոր Նախիջևան]] և այնուհետև [[հուլիսի 14]]-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է [[թոքախտ]]ից աքսորավայրում՝ [[Սարատով]] նահանգի [[Կամիշին]] քաղաքում, [[1866]] թ. [[մարտի 31]]-ին։
 
== Գործեր և ժառանգություն ==
[[Պատկեր:ArmenianStamps-312.jpg|200px|մինի|Միքայել Նալբանդյանին նվիրված <br/>[[ՀՀ]] [[փոստային նամականիշ]]]]
[[Պատկեր:«Միքայել Նալբանդյան» կիսանդրի, մարմար, գրանիտ, 2004, Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ճեմասրահ.jpg|200px|մինի|Միքայել Նալբանդյանի կիսանդրին, մարմար, գրանիտ, 2004, [[Գյումրիի մանկավարժական ինստիտուտ|Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի]] ճեմասրահ]]
Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել [[Ռաֆայել Պատկանյան|Պատկանյանի]] շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ [[Մոսկվա]] և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։
 
 
Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «[[Մեր Հայրենիք]]» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։
 
== Մատենագիտություն ==
=== Գրքեր ===
* Երկու տող, [[Փարիզ]], 1861, 48 էջ:
* Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ, Փարիզ, 1862, 120 էջ:
* Երկեր, հատ. 1. Բանաստեղծութիւններ, Արձակ գրուածքներ, [[Դոնի Ռոստով|Դօնի Րոստով]], 1903, 414 էջ:
* Երկեր, հատ. 2, Դօնի Րոստով, 1906, 588 էջ:
* Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ, [[Բոստոն|Պոսթըն]], 1910, 184 էջ:
* Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ, Պոսթըն, 1910, 210 էջ:
* Յերկրագործությունը վորպես ուղիղ ճանապարհ, Յերևան, 1930, 112 էջ:
* Անտիպ յերկեր, Յերևան–[[Մոսկվա|Մոսկուա]], 1935, 798 էջ:
* Յերկու տող: Ազգային թշվառություն, Յերևան, 1939, 85 էջ:
* Կրիտիկա. [[Սոս և Վարդիթեր|Սոս յեւ Վարդիթեր]], [[Երևան]], 1940, 140 էջ:
* Յերկերի լիակատար ժողովածու, հատ. 3, Երևան, 1940, 552 էջ:
* Բանաստեղծություններ, Երևան, 1941, 44 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1, Երևան, 1945, 556 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2, Երևան, 1947, 464 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4, Երևան, 1949, 424 էջ:
* Ընտիր երկեր, Երևան, 1953, 684 էջ:
* Բանաստեղծություններ, Երևան, 1954, 64 էջ:
* Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, Երևան, 1954, 112 էջ:
* Երկու տող (հրապարակախոսություն), Երևան, 1954, 52 էջ:
* Կրիտիկա. [[Սոս և Վարդիթեր]], Երևան, 1954, 172 էջ:
* Մինին խոսք, մյուսին՝ հարսն, Երևան, 1971, 152 էջ:
* Երկեր, Երևան, 1979, 108 էջ:
* Երկեր. Բանաստեղծություններ, Արձակ, Քննադատություն և հրապարակախոսություն, Երևան, 1979, 604 էջ:
* Հրապարակախոսական երկեր, Երևան, 1979, 536 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Աղցմիք, Գեղարվեստական արձակ, Երևան, 1979, 468 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Գրական-քննադատական հոդվածներ, Բնապատմական ակնարկներ, Հրապարակախոսություն, Երևան, 1980, 448 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Հիշատակարան (1858-1861 թթ. հրապարակախոսական հոդվածներ), Երևան, 1982, 468 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Երկու տող, Հրապարակախոսությունը որպես ուղիղ ճանապարհ, Հրապարակախոսություն և քննադատություն, Երևան, 1983, 556 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 5. 1846-1866 թթ. գրած 103 նամակներ, Երևան, 1984, 496 էջ:
* Երկեր. Բանաստեղծություններ, Մինին` խոսք, մյուսին` հարսն, Մեռելահարցուկ, Հիշատակարան, Երկու տող,
* Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, Կրիտիկա, Հեգելը և նորա ժամանակը, Երևան, 1985, 632 էջ:
* Երկեր, Երևան, 1987, 225 էջ:
* Երկերի լիակատար ժողովածու, հատ. 6, Երևան, 1997, 664 էջ:
* Ընտիր էջեր, Երևան, 2004, 144 էջ:
* Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 248 էջ:
* Երկեր (Բանաստեղծություններ: Մեռելահարցուկ), Երևան, 2014, 160 էջ:
 
=== Մամուլ ===
* Ժամանակ (ունի «Միքայէլ Նալբանդեանց, յաշակերտութենէ տեառն Գաբրիելի Պատկանեան ի Նոր Նախիջևան» ստորագրությունը): [[Արարատ (շաբաթաթերթ, Թիֆլիս)|«Արարատ»]], 1851, № 20։
* Բանաստեղծական («Մի՛ այլ յաստեղս լուսաճաճանչս Ուրանիա սիգասցի...»: Ունի «Միքայէլ Նալբանդեանց, յաշակերտութենէ տեառն Գաբրիելի Պատկանեան ի Նոր Նախիջևան» ստորագրությունը: [[Արարատ (շաբաթաթերթ, Թիֆլիս)|«Արարատ»]], 1851, № 27։
* Հիմարաց՝ ուսման վրա ունեցած կարծիքը: [[Արարատ (շաբաթաթերթ, Թիֆլիս)|«Արարատ»]], 1851, № 32։
* Հերքումն յիմարական կարծեաց, զոր անմիտք ունին ի վերայ ուսման: [[Արարատ (շաբաթաթերթ, Թիֆլիս)|«Արարատ»]], 1851, № 33։
 
== Գրականություն Մ. Նալբանդյանի և նրա ստեղծագործությունների մասին ==
 
* [[Արսեն Տերտերյան]], Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը, Ալեքսանդրապոլ, տպարան Ղասապյանցի, 1910 (շապիկի վրա՝ 1911), 193 էջ։
* [[Անուշավան Մակարյան]], Մ. Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1946, 170 էջ։
* [[Արամ Ինճիկյան]], Միքայել Նալբանդյան, Երևան, 1954, 175 էջ։
* [[Նշան Մուրադյան]], Միքայել Նալբանդյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 148 էջ։
* Արամ Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 400 էջ։
* Անուշավան Մակարյան, Միքայել Նալբանդյանը իբրև բանաստեղծ, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1957, 43 էջ։
* Անուշավան Մակարյան, Մ. Նալբանդյանի պոեզիան, 1957, 50 էջ։
* [[Խորեն Սարգսյան]], Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, Երևան, [[1959]], 214 էջ։
* Հայտնաբերված է Միքայել Նալբանդյանի կորած վեպը: [[Գարուն (ամսագիր)|«Գարուն»]], 1967, № 1։
* Անուշավան Մակարյան, Մ. Նալբանդյանը գրող, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 104 էջ։
* Արամ Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 2-րդ հրատարակություն Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 400 էջ։
* Նշան Մուրադյան, Նալբանդյան, կյանքը և գործը, Երևան, «Գիտելիք», 1980, 40 էջ։
 
=== Կինեմատոգրաֆում ===
{| class="standard sortable"
!Թիվ|| Երկիր || Անվանում || Ռեժիսոր
|-
| 1955 || {{USSR}} || «Միքայել Նալբանդյան»<ref>{{Cite web|url=http://www.arm-cinema.am/am/documentaries/778.html|title=Միքայել Նալբանդյան|last=www.websystems.am|website=www.arm-cinema.am|accessdate=2018-06-02}}</ref> || Յա. Քոչարյան
|-
| 1968 || {{USSR}} || «Միքայել Նալբանդյան»<ref>{{Cite web|url=http://www.arm-cinema.am/am/documentaries/973.html|title=Միքայել Նալբանդյան|last=www.websystems.am|website=www.arm-cinema.am|accessdate=2018-06-02}}</ref> || [[Երվանդ Մանարյան]]
|-
| 1975 || {{USSR}} || «Միքայել Նալբանդյան / Վառվող սրտի լեգենդը»<ref>{{Cite web|url=http://www.arm-cinema.am/am/documentaries/1257.html|title=Միքայել Նալբանդյան (Վառվող սրտի լեգենդը)|last=www.websystems.am|website=www.arm-cinema.am|accessdate=2018-06-02}}</ref> || Ա. Շահբազյան
|-
| 1983 || {{USSR}} || «Գիշերվա մեջ առկայծող կրակը / Միքայել Նալբանդյան»<ref>{{Cite web|url=http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/345.html|title=Գիշերվա մեջ առկայծող կրակը|last=www.websystems.am|website=www.arm-cinema.am|accessdate=2018-06-02}}</ref> || Ռուբեն Գևորգյանց, Գեորգի Կեւորկով
|-
|}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
==Արտաքին հղումներ==
{{վիքիքաղվածք}}
{{Wikisource author}}
*[http://armenianhouse.org/blackwell/armenian-poems/nalbandian.html Միքայել Նալբանդյանի բանաստեղծություններ]
{{Արտաքին հղումներ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
 
{{DEFAULTSORT:Նալբանդյան, Միքայել}}
Անանուն մասնակից